Wednesday, 18 09 2024
Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը
Երեք անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործություն և ինքնիրավչություն կատարելու կասկածանքով
Արարատի մարզի Այգավան գյուղում այրվել է մոտ 150 հակ անասնակեր
«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը
Նախագահը Միխայել Ռոթին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ավանեսյանը հանդես է եկել մի շարք առաջարկներով
Երևանի քաղաքապետարանը և Տաշքենդը կհամագործակցեն. ստորագրվել է հուշագիր
Սպանել են Վրաստանում ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
23:00
Լիբանանում պայթել են հեռախոսներն ու արևային մարտկոցները
Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Բիձինա Իվանիշվիլի «կովկասյան էսպերանտոն»: Ցխինվալը գործարք է ակնարկում
Ընդունեցինք զինադադարը որպես փաստ, բայց որպես հասարակություն՝ չմտանք երկխոսության մեջ
Իսրայելը Լիբանանում տեղայնացված և թիրախային գործողություններ է կատարում
21:50
Բաքվում ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
21:40
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
Քննարկվել են պատվաստումների վերաբերյալ առկա մտահոգությունները
21:20
«Բամբիռը»-ը թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը
21:10
Neuralink իմպլանտն ի ծնե կույրերին կօգնի տեսնել
Ի՞նչ են փոխանցել իրանցի սպաները: Թեհրանը զգուշացրե՞լ է Բաքվին:
Պապոյանը Արմավիրի մարզում խաղողի մթերման ընթացքին է հետևել
Ապօրինի ծառահատում Սյունիքում
Վաղը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին քարաթափում կիրականացվի
20:10
Վաշինգտոնը ոչ պաշտոնական կապուղիներով կապ է հաստատել Իրանի հետ. Washington Post
20:00
Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին
Կրակոցով զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
19:40
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար
19:30
Լիբանանում փեյջերների պայթյունի 12 զոհերի թվում կա 2 երեխա
19:20
Լիտվան Ուկրաինային կփոխանցի մինչև 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն
19:10
Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիայից հետո վերադարձել է աշխատանքի
Թուրքիան փորձում է խուսանավել՝ Հայաստանի հետ սահմանը չբացելու համար. ԱՄՆ-ից մեծ ճնշում կա նրա վրա

Վրաստանը առանձին պատժամիջոցներ չի սահմանի ՌԴ-ի դեմ, ուստի հարևաններն էլ չեն տուժի․ Վասաձե

CNN-ի եթերում խոսել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը միանում է բոլոր միջազգային պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով։

Նա հավելել է, որ վրացական կողմը պաշտպանում է ուկրաինական պետության աջակցության վերաբերյալ բոլոր միջազգային բանաձևերը․«Մենք մասնակցում ենք Ռուսաստանի Դաշնության դեմ բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, և դա իսկապես արդեն ինչ-որ բան է նշանակում մեր ֆինանսական հատվածի համար»,- ասել է պետության ղեկավարը։

Վրաստանի նախագահի հայտարարությունը  ակտիվորեն քննարկվում է և շատերի կարծիքով՝ մենք գործ ունենք Վրաստանի նոր քաղաքական դիրքորոշման հետ։

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց․«Իրականում երբ մենք խոսում ենք միջազգային պատժամիջոցներին միանալու մասին՝ եկեք ուղիղ խոսենք․ այս ամենը նորություն չէ։ Այսպես թե այնպես Վրաստանը ամենասկզբից էլ միացել էր բոլոր միջազգային պատժամիջոցներին։ Երբ Վրաստանի վարչապետը խոսում էր այն մասին, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին՝ նա բոլորովին այլ բան նկատի ուներ։ Նա նկատի ուներ, որ Վրաստանը սեփական պատժամիջոցները չի սահմանի Ռուսաստանի դեմ։ Մոսկվային էլ հաճելի էր դա լսել»։

Վասաձեի խոսքերով՝ ամենայն հավանականությամբ մտածում էր, որ եթե Մոսկվային հաճելի է , իրենց վրա հարձակումներ չեն լինի․«Ուստի սա հին մոտեցում է։ Մեր իշխանությունները հերթական անգամ հիմարություն արեցին, ուրիշ էլ ո՞նց անվանես ։ Չնայած հաշվարկն այն էր, որ Մոսկվային դուր գան ու հարաբերությունները չսրեն»։

Թե ինչու Վրաստանը չի սահմանում նոր պատժամիջոցներին, քաղաքագետը բացատրում է հետևյալ կերպ․«Իսկապես Վրաստանը նման քայլի չի գնում, ռուսական բիզնեսի մեծ մասը կապակցված է իշխանության հետ։ Եթե  Վրաստանը չմիանար միջազգային պատժամիջոցներին, ինքն էլ կհայտնվեր դրանց տակ ու դա Թբիլիսիում շատ լավ հասկանում են։ Բայց փոխարենը Վրաստանի կառավարության դիրքորոշումն օգտագործվեց փիարի համար՝ տեսեք Վրաստանը չի միանում։ Հիմա խոսել այն մասին, որ որևէ նոր բան կա, ինչ-որ բան է հնարավոր փոխել՝ անիմաստ է, ոչ մի բան էլ չի փոխվում։ Ո՛չ Վրաստանը կտուժի, ո՛չ էլ հարևան երկրները»։

Վասաձեն ընդգծում է՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պարզապես բացատրել է առկա իրավիճակը․«Եվ այն կոչվում է ստատուս քվո, դրանից օյ-օյ-օյ եզրակացություններ անել պետք չէ»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում