Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են 2015-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում իրականացված արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինիգ հետազոտությունների վերլուծության արդյունքները, հնչել են առաջարկներ` գինեկոլոգիական հիվանդների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների և սքրինինգ հետազոտությունների վերաբերյալ։
Քննարկվել են պրենատալ սքրինիգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման մեթոդների բարելավմանն առնչվող հարցեր։