Saturday, 30 09 2023
Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Համահայկական հիմնադրամը կանգնած է բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կողքին
20:00
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում․ կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն
Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Եթե Հայաստանի շրջադարձը հիմա չլինի, գալու են մեր հետևից. Արման Բաբաջանյան
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ

Կհետևի հարվածը Հայաստանին, մինչ դիմումը կհասնի ՄԱԿ

Արցախում ստեղծված իրավիճակի համատեքստում վերստկն դիտարկվում է այն միտքը, որ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին  և բարձրացնի ռուսական խաղաղապահ կոնտինգենտը միջազգային խաղաղապահ ուժերով փոխարինելու հարցը: Այս հարցը պարբերաբար ի հայտ է գալիս հայկական միջավայրում, երբ տեղի է ունենում իրադրության որևէ սահմանային սրացում: Սա ևս՝ հանրային-քաղաքական-քաղաքագիտական մտքի այսպես ասած «մեխանիկական» արձագանքների շարքից է: Նախ, եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ ու Ֆրանսիան ունենային միջազգային խաղաղապահների հարցն օրակարգ բերելու իրական պատրաստակամություն կամ շահագրգռություն, ապա նրանք չէին սպասի Հայաստանի կամ Ադրբեջանի դիմումին, ինչպես օրինակ որևէ մեկի դիմումին չեն սպասում Ուկրաինայի հարցում ՄԱԿ ԱԽ նիստեր գումարելու և հարցեր քննարկելու համար: Ֆրանսիան, ու առավել ևս Միացյալ Նահանգները առանց Հայաստանի էլ ունեն բավականին լայն քաղաքական գործիքակազմ՝ իրենց համար անհրաժեշտ հարցերը ՄԱԿ ԱԽ տանելու համար: Սրան զուգահեռ, պետք չէ մոռանալ, որ դեռևս ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է Ռուսաստանը, որի անդամությունը ոչ ոք չի պատրաստվում չեղարկել և ավելին, ի պատասխան որոշ մտքերի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո, ՄԱԿ ղեկավարությունը հայտարարեց, որ չկա Ռուսաստանը անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից դուրս թողնելու մեխանիզմ: Այլ կերպ ասած, այդպիսի բան կարող է ունենալ միայն աշխարհակարգային հեղափոխության տրամաբանությամբ, ինչը սակայն կարող է հավասարազոր լինել քայլի, որը կսադրի հենց համաշխարհային ուղիղ պատերազմի վտանգ:

Հետևաբար, առաջանում է հարց, թե ի՞նչ էֆեկտիվություն կարող է ունենալ ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու ՄԱԿ ԱԽ քննարկման նախաձեռնումը, եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է Ռուսաստանը՝ որոշումների վետոյի իրավունքով: Որքա՞ն է լրջմիտ պատկերացնել, որ Ռուսաստանը քվեարկում է իր իսկ խաղաղապահ մանդատի չեղարկման և այն միջազգային ուժերին հանձնելու օգտին: Փոխարենը, այդօրինակ նախաձեռնությունը կարող է Ռուսաստանի քենը հարուցել այդ նախաձեռնության հեղինակի հանդեպ: Եվ, եթե տվյալ դեպքում դա լինի Հայաստանը, ապա կասկած չկա, որ Հայաստանը հայտնվելու է հարվածի տակ: Ինչպիսի՞ն կլինի այդ հարվածը, դժվար է ասել: Դա կարող է լինել թե Արցախում, թե Հայաստանում տարածքային ու մարդկային «արագընթաց» կորստի տեսքով՝ որպեսզի բանը չհասնի «դաշնակցային պարտավորությունների կատարման, թե այլ խնդիրների տեսքով:

Միով բանիվ, Հայաստանում ո՞վ կարող է վստահ լինել, որ Հայաստանի այդ «նախաձեռնողականությունը չի արժանանալու որևէ կոշտ պառասխանի և պատժի: Այդ վստահությունը կարող է լրջմիտ լինել այնքան, որքան լրջմիտ կարող է լինել տարբերակը, որ ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանը լռելյայն հանձնում է իր խաղաղապահ մանդատը: Նշանակու՞մ է սա, որ այդպես վախով Հայաստանն ու Արցախը պետք է պարբերաբար ենթարկվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ ՌԴ գործարքների ռիսկին, կամ ՌԴ թուլության ռիսկին: Իհարկե ոչ, պարզապես Հայաստանի խնդիրը ոչ թե վախենալն է, այլ զգուշանալը: Պետք չէ վախենալ, բայց պետք է զգուշանալ, որովհետև այն, ինչ խոշոր խաղացողների փոքր մանևր է, Հայաստանի համար կարող է լինել ահռելի կորուստ: Ըստ այդմ, խնդրի լուծումները պետք է փնտրել այդ տեղ, դրանք այսօր հաստատ ՄԱԿ ԱԽ-ում չեն, որովհետև այնտեղ ամեն ինչ առավել ևս այսօր անցնելու է ուկրաինական պրիզմայով: Իսկ դա Հայաստանի համար որևէ դեպքում օգտակար կամ շահեկան պրիզմա չէ: Հայաստանի համար խնդրի լուծումները, որքան էլ չհնչի տարօրինակ, գտնվում են այս ռեգիոնում, այս ռեգիոնների դերակատարների հետ, և առավելագույնը՝ եվրոպական տիրույթում, մասնավորապես Բեռլինի և Փարիզի: Որովհետև, կովկասյան իրավիճակն ու ռազմա-քաղաքական ստատուս-քվոն առավել զգայուն են թերևս հենց նրանց համար, ըստ այդմ այստեղ կարող են այդ մայրաքաղաքների հետ ձևավորվել ընդհանուր աշխատանքային ուղղություններ, իհարկե ոչ թե ընդդեմ ռեգիոնալ մյուս դերակատարների, այլ նրանց հետ «կապակցելու» տիրույթում, պարզապես շահերը և շահառուներին բազմազանեցնելու միջոցով ճկունության հավելյալ տարածություն բացելու տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում