Thursday, 07 12 2023
15 տարեկան պատանին աշխարհի չեմպիոն է դառնում, ուրեմն չի ծխում, չի խմում. վարչապետ
Բրյանսկի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է իրականացրել․ կա 2 զոհ, 5 վիրավոր
Մեր ձեռքերին արյուն չկա, իրենց հետ չխառնեն. ԱԺ նախագահ
Ալենի եղբայրն իրենից ավելի լավն է, բարեկիրթ, ռումիներեն էլ գիտի. Արսենյան
14:30
ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը
14:20
ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են ռուսական կործանիչները
Հայտնի է Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը թույլ է տվել դեպի Գազա վառելիք մատակարարել
13:50
Հայաստանը հրեաների համար տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ռազմական ակադեմիայի կուրսանտները զինված ուժերում ծառայության անցնելիս բնակարան կստանան
Անահիտ Ավանեսյանը Գանայում անդրադարձել է առողջապահական համակարգի զարգացման միտումներին
Անընդունելի է ասել՝ եթե չենք ընտրում Հարությունյանին, ուրեմն ձեռնոց ենք նետում քաղհասարակությանը
Ոչ մեկի համար դոշ տալու հարց չկա, բայց պետք չէ ասել՝ նախկինները կոռումպացված էին, մենք՝ մի սուրբ
13:20
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի, եկել եմ ԿԿՀ, բայց չեմ հիշում ինչ ճնշման մասին էր խոսքը, ասե՛ք
Հրապարակե՛ք այն փորձագետների անունները, որոնք ենթարկվել են Հարությունյանի ճնշմանը. Մինասյան
13:10
ԱՄՆ-ն դեմ է Գազայում բուֆերային զոնայի ստեղծմանը
Ալիևի նպատակը Հայաստանի աստիճանական, անցնցում կապիտուլյացիան է
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. նախագահ
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
Բաքվում շարունակվում է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Հավատ չի ներշնչում, որ Քոչարյանի 20-ամյա որդին այդքան գումար կարող էր կուտակել
12:20
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վատ պատմությունների շղթան. տները ժամանակին չեն հանձնել տերերին. վարչապետը դժգոհ է
Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցն է. գործադիրը նիստը սկսել է լռության րոպեով
12:10
Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով
Վաշինգտոնի «մահակն» Ալիեւի դեմ. Տարածաշրջանը կմասնատվի աշխարհաքաղաքական ճամբարների՞

Միջազգային հանրությունը պետք է հասցեական արձագանք տա Ադրբեջանի գործողություններին. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր իտալացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից զինադադարի համաձայնագրի պարբերական խախտումների և այլ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ հանդիպումից հետո:

Արարատ Միրզոյանը և Լուիջի դի Մայոն հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

«Ներկայացրել եմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամի ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքով ստեղծված իրավիճակը: Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ և հասցեական արձագանք տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին», – տեղեկացրեց Արարատ Միրզոյանը:

Նախարարը նաև շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

«Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքելու [Ադրբեջանի հետ] ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում: Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և մենք լրացրել ենք այդ առաջարկները մեր առաջարկություններով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունը անմիջապես սկսելու բանակցությունները այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», – հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարներ Միրզոյանը և դի Մայոն անդրադարձել են նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռ չլուծված հումանիտար խնդիներին, առաջին հերթին՝ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը: Այդ առումով Երևանը բարձր է գնահատում Իտալիայի խորհրդարանի կողմից 2021 թ. մարտին ընդունված բանաձևը:

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է նաև Արցախի և այնտեղ ապրող ժողովրդի պաշտպանությանն ուղղված Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը:

«Անշուշտ, շարունակում է մտահոգիչ մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, և պետք է ընդգծեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային այցը այս առաքելությամբ շարունակում է խիստ պահանջված մնալ», – նշեց Արարատ Միրզոյանը:

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն սրել ռազմական, հումանիտար և բարոյահոգեբանական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ տարբեր միջոցներով փորձելով ահաբեկել արցախահայությանը: Լարվածությունը տարածաշրջանում կտրուկ աճեց այն բանից, երբ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Մարտի 27-ին ռուսական խաղաղապահ զորակազմը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Փառուխից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում