Thursday, 07 12 2023
Զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու համար միջնորդել է կաշառքի համար
Վայոց Ձորի վերաբերյալ կառավարության ուշագրավ որոշումը
Մեր երկրում քաղաքական անասնաբուծարաններ են գործել, որոնց նողկալի արգասիքները տեսնում ենք
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
ՔՊ-ն չունի սրտի թեկնածու. հրավիրում է ԿԿՀ աշխատանքի
Գազայից 11.000 արտասահմանցի է տարհանվել
ՔՊ-ն բոյկոտեց ԿԿՀ անդամի թեկնածուի քվեարկությունը
20:30
Բրիտանիայի պաշտպանության նախարարը կայցելի Մերձավոր Արևելք
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար
Լուրերի երեկոյան թողարկում 18։00

Իտալիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը. տեղի ունեցավ ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանը և Իտալիան գոհունակություն են հայտնում երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի առկայության առնչությամբ և պատրաստակամություն հայտնում շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այդ մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեցին Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները:

«Հատկանշական է, որ Իտալիայի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում», – նկատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա նոր լիցք կհաղորդի երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը։

«Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հարուստ ավանդույթների, հարուստ պատմական շփումների և ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ», – տեղեկացրեց նախարար Միրզոյանը:

Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն, որն առաջին անգամ է այցելում Հայաստան, իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքն ուզում էր Հայաստան այցելությամբ նշել հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա տարեդարձը: Նաև նկատեց, որ Հայաստանը, ինչպես և Իտալիան, հարուստ պատմություն ունի:

Նախարարի խոսքով՝ Իտալիան մտադիր է շարունակել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Բանակցությունների ընթացքում կողմերն արձանագրել են, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում, և երկուստեք հավաստիացրել են, որ հետաքրքրված են էլ ավելի մեծացնելու ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալները:

«Հարկ եմ համարում նշել, որ թեև այս պատրաստակամությունը կա և առկա են կապերը, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ, և մենք, ինչպես ասացի, այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Ի դեպ, պարոն նախարար, վերջին անգամ 2017 թվականին է հանձնաժողովը հավաքվել: Կարծում եմ, որ կարող ենք քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ», – հավելեց Արարատ Միրզոյանը:

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Ապրիլի 3-ի առավոտյան նախարարը իրեն ուղեկցող պատվիրակության հետ միասին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետև ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին հետևել են մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակներում Լուիջի դի Մայոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում