
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կարևոր է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, որպեսզի ռազմական գործողության նպատակները հնարավորինս շուտ իրականացվեն և ռազմական գործողությունները դադարեցվեն։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։
«Մենք ուրախ կլինենք շարունակել բանակցությունները Բելառուսում: Բայց ուկրաինացիները դա չեն ցանկանում: Ինչ-ինչ պատճառներով դա նրանց համար կամ անհարմար է, կամ ինչ-որ այլ պատճառով։ Ի վերջո, բոլորն ուզում են, որ ռազմական գործողության նպատակները որքան հնարավոր է շուտ իրագործվեն և այդ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Սա հնարավոր է այս խաղաղ բանակցությունների միջոցով։ Չնայած դրանք հեշտ չեն»։»,-նշել է Պեսկովը։
Պեսկովը նաև ասել է, որ Ուկրաինայի, այսպես կոչված, «ապառազմականացումը» ամբողջությամբ է ընթանում, և ռազմական ենթակառուցվածքը մեծ մասամբ ոչնչացվել է, ինչը պատերազմի կարևոր նպատակներից է։
Նշվում է, որ Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում առասպելական «ազգայնական հակումները» կսկսեն մարել։
«Հուսով ենք, որ ռուսաց լեզուն, այնուամենայնիվ, կվերականգնի իր դիրքերը Ուկրաինայում»,-ասել է Պեսկովը։