Լիտվայի կառավարությունը հայտարարել է, որ ամբողջովին հրաժարվում է ռուսական գազի գնումներից՝ ի պատասխան ռուբլիով վճարելու Մոսկվայի պահանջի։ Այս մասին հայտնել է Լիտվայի էներգետիկայի նախարարը:
Նա նշել է, որ երկրի էնեգետիկ կարիքները կփակվեն Կլայպեդա նավահանգստի տերմինալով ստացվող սեղմված գազի միջոցով։
«Լիտվան այլևս բնական գազ չի ներկրի Ռուսաստանից։ Սա երկարաժամկետ հետևողական էներգետիկ քաղաքականության արդյունք է»,- նշել է նախարարը։