Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-իշխանություն երկխոսության 6-րդ ռաունդը, որը տևեց 5.5 ժամ: Հանդիպումից հետո հայատարարությունով հանդես եկան պատվիրակությունների ղեկավարները` Լևոն Զուրաբյանը և Դավիթ Հարությունյանը: Նրանք երկուսն էլ նշեցին, որ այսօր առաջին հերթին քննարկվել է օգոստոգսի 9-ի միջադեպը, այնուհետև իշխանությունը ներկայացրել է ՀԱԿ-ի ներկայացրած 85 էջանոց փաստաթղթի պատասխանը և հիմնավորումները:
Պատվիրակության ղեկավարները նշեցին, որ իշխանական պատվիրակությունը ներկայացրել է փաստաթղթի հարցերի 2/3-ը, իսկ մնացածը ներկայացնելու է հաջորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա ուրբաթ ժամը 10:00-ին:











































