Ադրբեջանը Արցախում սանձարձակության է դիմում Թուրքիայի և Ռուսաստանի համաձայնությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը:
«Ադրբեջանը փորձում է շանտաժով լուծել Արցախի կարգավորման հարցը: Աշխարհին պետք է ցույց տալ, որ Արցախում կա հումանիտար խնդիր, էթնիկ զտման վտանգ»,-նշեց Ստեփանյանը:
Քաղաքագետը միջազգային խաղաղապահների տեղակայումը մոտ ապագայում իրատեսական չեմ համարում․ «Չպետք է պատրանքներով ապրել, որ ռուսների փոխարեն գալու են այլ խաղաղապահներ: Պետք է ստիպել ռուսներին իր պարտականություններին տեր կանգնել»:
Դավիթ Ստեփանյանը վստահ է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է հետևողական այն գիծը, որ Արցախի հարցը լուծվելու է իրենց մանդատի ներքո։