Կարեն Գյուլբուդաղյանը էկոհամակարգերի ճարտարապետ, ներդրող է: Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանն և առանցքային խորհրդական։ Կարեն Գյուլբուդաղյանն օգնում է հայկական սթարթափներին դուրս գալ Սիլիկոնային հովիտ և համաշխարհային շուկա: Նաև Սան Ֆրանցիսկոյում գործող խորհրդատվական մասնագիտական խորհրդատվական ընկերության՝ Strategic Value Ventures-ի համահիմնադիրն է: Կարիերայի 25-ից ավելի տարիների ընթացքում ռազմավարական նախաձեռնությունների խորհրդատու է եղել նաև Yahoo-ում, համագործակցել է համաշխարհային տնտեսական զարգացման հեղինակավոր ընկերությունների հետ: Հայաստանի արդիականացման մասին բանավեճում կա մի հարց՝ հասարակությո՞ւնը պետք է վերափոխվի և ձևավորի արդիական էլիտա, թե՞ արդիական էլիտան պետք է վերափոխի հասարակությանը:Այս և այլ թեմաների շուրջ էլ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գյուլբուդաղյանի հետ: