Sunday, 24 09 2023
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետի ուղերձը
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում ներկա պահին Արցախում

Երևանի խնդիրն է չճզմվելու համար աշխատել Արևմուտքի և ՌԴ-ի հետ․ Միրզոյանի այցը ԱՄՆ չափազանց կարևոր է

ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական երկխոսության հերթական նիստը կանցկացի Միացյալ Նահանգներում՝ հաջորդ ամիս։ Դրան մասնակցելու է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Օրակարգի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը տեղի է ունեցել Մարտի 23-ին։ Այդ ընթացքում քննարկվել են  պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատել էին  փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գտնում է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափն անկասկած կարևոր ուղղություն  է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրների համատեքստում․ «Եվ այս առումով, նոր նիստը, որ տեղի է ունենալու Միացյալ Նահանգներում անցկացվի արտաքին գործերի նախարարների մակարդակով, այսինքն նրանք գլխավորությամբ՝ սա իհարկե որոշակի քաղաքական իմաստավորվածության  բավականին բարձր աստիճան է։ Շատ կարևոր է անշուշտ, որ այդ աստիճանը չմնա լոկ արարողակարգային մակարդակում, այսինքն՝ ստանա նաև որոշակի հագեցված բովանդակություն ընդհանրապես հարաբերությունը խորացնելու ու զարգացնելու իմաստով։ Այս տեսանկյունից գերագնահատել ռազմավարական երկխոսության ու հարաբերությունների զարգացման կարևորությունը գործնականում շատ դժվար է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ պետք է նկատի ունենալ այն, որ շատ կարևոր է  հարաբերությունների խորացման բազմաշերտ ու բազմաստիճան հեռանկարները՝ այդ թվում նաև տնտեսական ուղղությամբ․ «Վերջին հաշվով՝ տնտեսական փոխադարձ հետաքրքրությունները կազմում են քաղաքականության ու անվտանգության չափազանց կարևոր մի շերտ, որից այսօր մեծ հաշվով հայ-ամերիկյան հարաբերությունը զուրկ է։ Իհարկե զրոյական չէ, բայց բավական կարևոր մի աստիճանից հայ-ամերիկյան հարաբերությունը զուրկ է։ Այստեղ պետք է շեշտը դնել իրավիճակի զարգացման այս ուղղության վրա և օգտագործել նաև ամերիկահայության ներուժը»։

Դիտարկմանը, թե ուկրաինական պատերազմի ֆոնին ինչպե՞ս կընկալի այս այցելությունն ու այս ուղղությամբ  մեր ակտիվացումը Ռուսաստանը, Հակոբ Բադալյանը պատասխանեց․ «Նախ պետք է արձանագրել, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցելիս պետք է հաշվարկենք այն ընկալումները, որ կարող են լինել Ռուսաստանում։ Բայց մյուս կողմից մեզ համար առանցքային պետք է լինի այն, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Իսկ Հայաստանին այս իրավիճակում անհրաժեշտ է աշխատել թե՛ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի հետ և թե՛ նվազագույնը հակառակ բևեռի առաջատար ու  փաստացի թիվ մեկ գերտերություն Միացյալ Նահանգների հետ։ Երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չափազանց սուր դիմակայության մեջ են և փաստացի բավականին կոշտ պայքար է ընթանում նոր աշխարհակարգում  տեղի ու դերի համար, Երևանի խնդիրն է աշխատել այդ երկու բևեռների հետ՝ չճզմվելու համար։ Իրավիճակը կարող է լինել ոչ այնքան միարժեք։ Այսինքն՝ մի ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ կոշտ դիմակայության մեջ գտնվող Ռուսաստանը, Ռուսաստանի քաղաքական ու ռազմաքաղաքական վերնախավը՝ ամենևին բացառված չէ, որ այլ ուղղություններով ունենա ինչ-որ կոմունիկացիայի անհրաժեշտություն նույն ԱՄՆ-ի հետ։ Հայաստանը կարող է օգտագործել այսպիսի հավանականությունը»։

Բադալյանը հակված չէ մտածել, որ միջազգային իրողությունները բացարձակ միարժեք տրամաբանության մեջ են, հետևաբար Հայաստանը պետք է փորձի գտնել հնարավորությունների դաշտերը՝ բալանսավորելու ու հարաբերությունները հավասարակշռված կառուցելու համար․ «Բնականաբար սա չպետք է արվի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին, բայց պետք է աշխատել հենց Ռուսաստանում համարժեք ընկալումներ ձևավորելու ու ըստ այդմ Միացյալ Նահանգների հետ առավելագույնս արդյունավետ աշխատելու համար։ Իհարկե պետք է գերխնդիրը լինի խուսափելը մրցակցության առարկա դառնալուց, որովհետև երկու պարագայում էլ մրցակցության օբյեկտ դառնալը բացարձակապես օգտակար ռեժիմ չէ»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ Արարատ Միրզոյանի այցը ԱՄՆ շատ կարևոր է  Հայաստանի բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացման հրամայականին ընդառաջ․ «Որովհետև բացարձակապես ակնհայտ է, որ Հայաստանի հարցերը լուծում ունեն գլոբալ հարցերի լուծման համատեքստում։ Ու այստեղ շատ կարևոր է ճիշտ դիրքավորվել, որպեսզի  Հայաստանի հարցերի լուծումը դառնա  ոչ թե խնդրի մաս, այլ խնդրի լուծման մաս։ Այդ իմաստով  այո՛ սա շատ կարևոր զարգացում է ու մեր արտգործնախարարի այցը Միացյալ Նահանգներ ձեռք է բերում չափազանց կարևոր նշանակություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝  Ռազմավարական երկխոսություն ձևաչափին նոր բավանդակություն հաղորդելու իմաստով ևս  արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Միացյալ Նահանգներ կարևոր է․ «Նոր բովանդակություն՝ պայմանավորված աշխարհում  տեղի ունեցող իրադարձություններով։ Ի վերջո հասկանալի է, որ այն աշխարհակարգը, որում մենք ապրում էինք մինչև փետրվարի 24-ը, այլևս գոյություն չունի և նո աշխարհակարգը ծնվում է այս ռուս-ուկրաինական պատերազմի բովում։ Ինչպիսին կլինի Հայաստանի տեղը, դերը,  նշանակությունն այդ վաղվա աշխարհակարգում՝որոշվում է այսօր կատարած քայլերով ու որոշումներով։ Այդ իմաստով՝ սա չափազանց կարևոր ու դրական զարգացում է»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում