Ռուս խաղաղապահները զուսպ կլինեն, ռուս-թուրքական հարաբերություններին ավելորդ կնճիռներ չտալու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:
Պողոսյանը կարծում է, որ ադրբեջանական առաջխաղացման դեպքում ռուս խաղաղապահները չեն դիմադրի․ «Ռուսները երկու բան թույլ չեն տա Արցախում՝ խաղաղապահների ոչնչացում և խոշոր բնակավայրերի գրավում»:
Քաղաքագետը քիչ հավանական է համարում, որ եթե վաղը ադրբեջանցիները մտնեն Մարտունու շրջան, ռուս խաղաղապահները դիմադրեն: