Wednesday, 06 12 2023
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Կործանված է այն երկրի տնտեսությունը, որտեղ հույս են փայփայում, թե երկիրը կապրի տրանսֆերտների հաշվին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

  Պարոն Արիստակեսյան, ռուբլու՝ օրեցօր արժեզրկումը մեր տնտեսության վրա ի՞նչ հետևանքներ է ունենալու։

-Ազգային արժույթի շրջանառությունից անցումը դեպի միջազգային որևէ դրամային շրջանակներում շրջանառության, այդքան էլ լավ չի տնտեսության համար, թեև կարևոր է, թե նայած ինչպիսի արժույթի շրջանառության գոտում ես գտնվում: Տվյալ պարագայում, քանի որ ռուսական ռուբլու շրջանառության դաշտում ենք, այսինքն` ռուբլին դառնա ապրանքաշրջանառության կարևոր փոխարժեքը, դա բացասաբար է անդրադառնալու մեր տնտեսության վրա, այդ թվում` տնտեսության զարգացման հեռանկարների առումով: Այն երկրները, որտեղ պետք է շրջանառվի ռուբլին, նրանց տեխնոլոգիական զարգացման մակարդակը բավականին ցածր է, և այդ տեխնոլոգիական միջավայրում, այդպիսի տնտեսական հարաբերությունների կառուցվածքում գործելու պայմաններում տնտեսության զարգացման հեռանկարը հետընթաց է ապրելու, չի լինելու առաջատար տեխնոլոգիաների, գիտական մտքի զարգացում: Իմ մտահոգությունն այդտեղ է: Չհաշված, որ Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի պատճառով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շարունակվելու են, ռուսական տնտեսությունը հետզհետե փլուզվելու է և դա ազդելու է ռուսական տնտեսության հետ կապված մյուս պետությունների վրա:

-Արդեն իսկ Հայաստանի ԿԲ-ն կանխատեսել է, որ տրասֆերտների 20 տոկոսով անկում կլինի: Ձեր կարծիքով ռուսական տնտեսության այս վիճակը, ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա ինչ ազդեցություն է ունենալու:

-Կործանված է այն երկրի տնտեսությունը, կամ երկրում սոցիալական, ժողովրդագրական վիճակը, որտեղ հույս են փայփայում, թե երկիրը կապրի տրանսֆերտների հաշվին: Դա արատավոր պրակտիկա է: Ես կասեմ, որ դա տնտեսական կամ սոցիալական ցեղասպանություն է: Որովհետև դրա միջոցով խրախուսվում է արտագնա աշխատանքը, և դրա հաշվին փորձ է արվում պահել հայաստանյան ընտանիքներն ու տնտեսությունը: Դա արատավոր երևույթ էր, որը խրախուսվել է անկախության տարիների ի վեր մինչև հիմա: Ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում այդ երևույթը  կասեցնելու, համապատասխան աշխատատեղեր ստեղծելու, որպեսզի արտագնա աշխատանքը չլինի: Իհարկե, դրանով սոցիալական խնդիրներ լուծվում են, բայց այդ խնդիրների լուծումը պատճառ էր տնտեսական հետամնացության, տնտեսության զարգացման խոչընդոտման և ամենակարևորը՝ ժողովրդագրական վիճակի վատթարացման՝ ամուսնալուծությունների, ընտանիքների փլուզման, ծնելիության նվազման և այլն: Փողով փորձում էին լուծել ընտանիքի վատ վիճակը, դրանով նպաստելով պետության ու հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի քայքայման գործընթացին: Արտագնա աշխատանքի արդյունքում բազմաթիվ ընտանիքներ են քայքայվել: Ես դեմ եմ եղել դրան և մեր բոլոր 4 նախագահների իշխանության ժամանակ այդ արատավոր քաղաքականությունն է վարվել:

-Ըստ էության, արտագնա աշխատանքի մեկնողները այս պահին լրջագույն խնդիրների առջև են կանգնած:

-Մեր երկրի տնտեսական ու սոցիալական բեռն ավելանալու է, եթե այդ մարդիկ չսկսեն աշխատել, եթե նրանց համար պատշաճ աշխատատեղ չստեղծվի: Այդ ուղղությամբ բազմաթիվ հնարավորություններ կան, որոնց ուղղությամբ իշխանությունները տարիներ շարունակ հապաղել են: Օրինակ, հենց հիմա պարենային անվտանգության խնդիր կա, թեև իշխանությունները գոռում-գոչում են, որ չկա պարենային անվտանգության խնդիր, բայց դա տեղի է ունենալու և իրենք մտածում են, որ 60-65 տոկոս չօգտագործվող վարելահողերը հենց հիմա կսկսեն օգտագործել ու լավ կլինի: Բայց գործի պատասխանատուները, որոնք աշխատավարձ ու ապօրինի պարգևավճար են ստանում ու մտահոգությունները փարատող խոստումներ են տալիս տնտեսական աճի մասին, չեն հասկանում, որ 20-30 տարի չօգտագործված հողը չեն կարող մեկ տարում վերականդանացնել և շրջանառության մեջ մտցնել: Դրա համար աշխատանք է պետք: Մինչդեռ այդ վարելահողերի օգտագործումը լուրջ աշխատատեղ է արտագնա աշխատանքի մեկնողի համար: Պետք է նաև զարկ տալ նպատակային շինարարությանը: Խոսքն արտադրական շինարարության մասին է, ոչ թե միայն բնակարանաշինության, որը եկամտաբեր է կառուցապատողի շահերի համար, բայց ոչ պետության համար:

-Կարծում եք՝ պարենային անվտանգության վերաբերյալ իշխանությունների հավաստիացումներն անհի՞մն են, և մենք շուտով լրջագույնս խնդրի առաջ ենք կանգնելո՞ւ:

-Իշխանությունները, իհարկե, դեռ կարողանում են օգտագործել պետական ռեզերվում գտնվողն միջոցները, բայց պարենային անվտանգության հետ կապված սպառնալիքը կա: Չհաշված, որ նաև էներգետիկ անվտանգության սրացում կարող է լինել՝ կապված պատժամիջոցների հետևանքով գազի համաշխարհային գների բարձրացման հետ: Երբեք Հայաստանի 4 իշխանությունները՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից, չմտածեցին երկրի էնեգետիկ, տրանսպորտային ու պարենային անվտանգության հացերի մասին: Մտածեցին միայն իրենց իշխանության ամրապնդման և իշխանամերձ հատվածի հարստացման ու օլիգարխացման մասին: Հիմա էլ նույնն է շարունակվում, մենք նոր օլիգարխների ունենք՝ ի դեմս իշխանական մեծամասնության կարկառուն ներկայացուցիչների, որոնք վերանվանվել են խոշոր սեփականատերերի: Այսպիսով, մենք տնտեսական և սոցիալական ցեղասպանության ենք ենթարկվել անկախության առաջին տարիներից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում