Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ հանդիպել են Նյու Դելիում։ Այս մասին Ջայշանքարը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Լավրովը հինգշաբթի օրը պաշտոնական այցով Նյու Դելի է ժամանել Չինաստանից, որտեղ մասնակցում էր Աֆղանստանի հարևանների երրորդ նախարարական համաժողովին։ Նա բանակցություններ էր վարել Չինաստանի, Աֆղանստանի, Իրանի, Ինդոնեզիայի, Պակիստանի և Ուզբեկստանի գործընկերների հետ։
Լավրովը վերջին անգամ Հնդկաստան էր այցելել անցած դեկտեմբերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում: Միաժամանակ, կայացել է Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը՝ «2+2» ձևաչափով։