Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլային Նապոլեոնի կերպարը հայկական ֆուտբլում․նոր սերունդն անդունդի եզրին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի Նորվեգիայից կրած խայտառակ պարտությունը տեղի ունեցավ ոմանց համար ինքնանպատակ դարձած սերնդախփության ֆոնին ։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նպատակ դնելով իրականացնել սերնդափոխություն Չեռնոգորիայի և Նորվեգիայի հետ հանդիպումներին ևս հրավիրել էր մի քանի ֆուտբոլիստների երիտասարդական հավաքականից։ Սա առաջին դեպքը չէ, երբ Կապառոսը փորձարկում է երիտասարդների։ Ինչ խոսք սերնդափոխությունը միանգամայն առողջ և ինչ-որ տեղ նույնիսկ պարտադիր գործըթաց է, որը տեղի է ունենանում յուրաքանչյուր հավաքականում։ Միևնույն ժամանակ նշենք, որ սերնդափոխությունը իրականացվում է այն պահից երբ տեսադաշտում կան որակյալ կադրեր, ազգային թիմի ֆուտբոլիստներին արժանի փոխարինողներ։ Կապառոսն արդեն երկու տարի է ինչ գլխավորում է ազգային թիմը և այս ընթացքում փորձարկել է մոտ մեկ տասնյակ երիտասարդ ֆուտբոլիստների։ Եվ որն է արդյունքը։ Կարող ենք տալ գոնե մեկ ֆուտբոլիստի անուն, որը երիտասարդականից տեղափոխվելով ազգային թիմ ամրապնդվել է մեկնարկային կազմում։

Մի քանի հանդիպում տպավորեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, բայց նրա փայլատակումը կարճ տևեց։ Սկսենք նրանից, թե ով է ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստում։ Ազգային հավաքականի հիմնական ռեզերվը՝ Երիտասարդական հավաքականը ինչպես նաև ԲԿՄԱ-ն գլխավոր է Ռաֆայել Նազարյանը, որը Եվրոպայի առաջնության ընտրական փուլը դեռևս չավարտված հասցրել է տապալել թիմը։ Կրելով 5 անընդմեջ պարտություն, 7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Նազարյանի գլխավորությամբ մերոնք «հաջողացրել» են պարտվել Ֆարերյան կղզիներին, 7։0 հաշվով զիջել են Ֆրանսիային։ Նշենք, որ երիտասարդականի կորիզը կազմում է հենց ԲԿՄԱ-ն, որը ելույթ է ունենում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ Այսինքն ընտրական մրցաշարում ավելի խաղացված թիմ քան Հայաստանի երիտասարդական հավաքականն է դժվար է գտնել։ Ժամանակին խոսում էինք, որ մեր երիտասարդները հնարավորություն չեն ստանում իրենց թիմերում խաղալու և չունեն խաղային պրակտիկա։ Այսօր նրանք խաղում են բարձրագույն խմբում, խաղում են միասին և կես բառից հասկանում են իրար։ ԲԿՄԱ-երիտասարդական կապի ստեղծումը ՀՖՖ-ի լավագույն քայլերից մեկը կարելի է համարել, բայց․․․։ Ստեղծելով այդ կապը ֆուտբոլի ֆեդերացիան թերացել է մեկ կարևոր հարցում։ Մեր ֆուտբոլի կարևորագույն հանգույցը վստահելով Ռաֆայել Նազարյանին։

Ֆարերյան կղզիներից պարտվող ֆուտբոլիստները կարո՞ղ են արդյոք փոխարինել ագզային թիմի ֆուտբոլիստներին։ Պատասխանը պարզ է։ ՀՖՖ-ի հաջորդ սխալը Ֆարերյան Կղզիներից կրած պարտությունից հետո Նազարյանին աշխատանքից չազատելն էր։ Մինչև վերջերս Նազարյանը ԲԿՄԱ-ն և երիտասարդականը գլխավորելուց զատ զբաղեցնում էր նաև ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Այսինքն ՀՖՖ-ն ստեղծել էր ֆուտբոլային Նապոլեոնի մի կերպար, որը պետք է միանգամից 4-5 ֆրոնտում շենացներ մեր ֆուտբոլը։ Հիշեցնենք, որ տեխնիկական տնօրենի գործառույթների մեջ է մտնում նաև բոլոր հավաքականների համակարգումը։ Թե ինչու էր Նապոլեոնի կերպարում ընտրվել հենց Նազարյանը դժվար է ասել։ Արդյունք եղավ այն, որ տապալվեցին գրեթե բոլոր հավաքականները։ Ազգային թիմում ելույթ ունեցած և ոչ մի ֆուտբոլիստ աչքի չընկավ։ Վահան Բիչախչյանն այո, երիտասարդական հավաքականից է տեղափոխվել ազգային, բայց նա Գյմումրիի ֆուտբոլի սան է և բարեբախտաբար չի անցել Նազարյանի «շկոլան»։ Ռաֆայել Նազարյանի ցույց տված արդյունքների մասին բազմիցս ենք խոսել։ Երեկ է գործելու ժամանակը։ Նախքան սերնդափոխության գործըթնացին անցնելը ՀՖՖ-ն պետք է ազգային թիմը և ԲԿՄԱ-ն վստահի բարձրակարգ մասնագետի։

Այդ երիտսարդներին խաղացնող է պետք։ Նրանք պետք է խաղան, որոշակի արդյունքի հասնեն նոր ուժերը փորձեն ազգային թիմում։ Կրկնում ենք, խոսքը գնում է մի ամբողջ ֆուտբոլային սերնդի մասին, որը գլորվում է անդունդը։ Ռաֆայել Նազարյանին պաշտոնանկ չանելու պարագայում մեր տղաներին անդունից դուրս բերել այլևս անհնար կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում