Ռուսաստանցիների ավելի քան երրորդ մասը (38 տոկոսը) վստահ Է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի տնտեսական, մշակութային եւ սպորտային կապերը կվերականգնվեն առաջիկա երեք տարվա ընթացքում: Այդ մասին, վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) տվյալները, որոնք ստացել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Եվս յուրաքանչյուր երրորդը (33 տոկոսը) նույնպես հնարավոր Է համարում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կապերի վերականգնումը, բայց միեւնույն ժամանակ կարծում Է, որ իրադարձությունների նման զարգացումը տեղի կունենա անհամեմատ ավելի ուշ, նշում են սոցիոլոգները: Իր հերթին ռուսաստանցիների 7 տոկոսը չի հավատում այդ հարաբերությունների վերականգնմանը, ցույց են տալիս հարցման արդյունքները:
ՀԿՀ-ի տվալների համաձայն, ռուսաստանցիների երեք քառորդը (74 տոկոսը) կցանկանար ՌԴ-ի եւ Արեւմուտքի տնտեսական, մշակութային եւ սպորտային կապերի վերականգնում, դա չի ցանկանում համաքաղաքացիների 8 տոկոսը եւ յուրաքանչյուր տասներորդը չգիտի, թե ինչ ասի այդ առիթով: Համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2022 թվականի մարտի 18-20-ը ՌԴ 53 տարածաշրջանների 104 բնակավայրերում՝ 18-ից բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում: