Անցյալ ամսին եվրոյի գոտում գնաճը հասել Է տարեկան հաշվարկով 7,5 տոկոս նոր բացարձակ ռեկորդի՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատոթյամբ ավելանալով գրեթե 6 անգամ:
Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը: «Մարտին եվրոյի գոտում գնաճը գնահատվում Է տարեկան հաշվարկով 7,5 տոկոսի մակարդակում, փետրվարին այն կազմել Է 5,9 տոկոս»,- տեղեկացրել Է գերատեսչությունը: 2021 թվականի մարտին եվրոյի գոտում գնաճը կազմել Է տարեկան հաշվարկով 1,3 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: