ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին: Ջեյմս Քլևերլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է մանրամասներ ու նշել, որ քննարկման օրակարգում եղել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները:
«Տեղի ունեցան օգտակար քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական լուծման կարևորության վերաբերյալ: Անդրադարձ է եղել Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի գործընկերության զարգացման հնարավորություններին»,-նշել է Ջեյմս Քլևերլին՝ ընդգծելով, որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: