«Առաջին լրատվական»-ը հարցախույզ է անցկացրել Երևանում՝ պարզելու՝ ի՞նչ կարծիք ունեն Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին՝ հաշվի առնելով նրանց պատասխանատվության գոտի Արցախի Փարուխ գյուղ և Քարագլխի որոշ հատվածներում ադրբեջանաան զինված ուժերի ներխուժումն ու տեղակայումը և այդպես էլ ելման դիրքեր չվերադառնալը։
Հարցված քաղաքացիների մեծ մասը չթաքցրեց իր դժգոհությունը և մտահոգությունը արցախահայության հետագա ճակատագրի մասին։
Քաղաքացիները համոզված են,որ արցախահայությանը նոր ցեղասպանությունից փրկելու համար պետք է ռուս խաղաղապահների փոխարեն ՄԱԿ մանդատով միջազգային խաղաղապահներ տեղակայվեն։ Հարցվողները նաև չեն բացառում,որ տեղի է Հայաստանի թիկունքում և հերթական անգամ մեր շահերի հաշվին տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական գործարք։