Ադրբեջանական «ԱզերիԳազ» ընկերությունը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը լրագրողներին ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա։ «Հաջորդ փուլերում ադրբեջանը պլանավորում է ամբողջովին վերակառուցել այդ տարածքներում գազային ենթակառուցվածքները», – հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ավելի վաղ պաշտոնական Ստեփանակերտը պնդել է, որ ադրբեջանական «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չի կարող ունենալ Արցախի գազամատակարարման հետ, իսկ գազը Արցախ մուտք է գործում միայն Հայաստանից։