Thursday, 07 12 2023
Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը
Զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու համար միջնորդել է կաշառքի համար
Վայոց Ձորի վերաբերյալ կառավարության ուշագրավ որոշումը
Մեր երկրում քաղաքական անասնաբուծարաններ են գործել, որոնց նողկալի արգասիքները տեսնում ենք
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
ՔՊ-ն չունի սրտի թեկնածու. հրավիրում է ԿԿՀ աշխատանքի
Գազայից 11.000 արտասահմանցի է տարհանվել
ՔՊ-ն բոյկոտեց ԿԿՀ անդամի թեկնածուի քվեարկությունը
20:30
Բրիտանիայի պաշտպանության նախարարը կայցելի Մերձավոր Արևելք
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար

30 տարի է կեղծ դիսկուրսներով կերակրում են հասարակությանը․ Թուրքիա, թե Ռուսաստան երկընտրանքը ոչ մի տեղ տանող ճանապարհ է»

Հայ-թուրքական բանակցությունների և  Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի ֆոնին Հայաստանում խիստ ուշագրավ և վտանգավոր դիսկուրս է զարգանում։ Ռուսաստանի հետ համագործակցության, միութենական պետություն դառնալու կողմնակիցները հայաստանցիներին պարտադրում են Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան երկընտրանքը։ Այսինքն՝ եթե չես ուզում Ռուսաստանի հետ համագործակցությունը, ստիպված ես ընտրել Թուրքիան։

Սակայն այս դիսկուրսի կեղծ լինելն ու վտանգավորությունը ապացուցվեց Փառուխում տեղի ունեցող իրադարձություններով։ Փաստորեն ռուս խաղաղապահների ներկայությունը ոչ միայն  մեր անվտանգության երաշխիքը չէ, այլ շատերի կարծիքով՝  տեղի ունեցողը նույնիսկ ռուս-ադրբեջանական գործարքի արդյունք է։

Հարցն  այն է, որ ներքաղաքական կյանքում հների ետ գալով վախեցնելով, իսկ արտաքին քաղաքական դաշտում՝ մեր պետական շահերի հաշվին Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու տեսլականը ցուցանելով՝ խնդիր է դրվում հանրային ներուժն այնպես խճճել, որ նա ընտրություն կատարի՝ երկու չարիքներից առավել նվազն ընտրելով։

Փորձագետ Արբակ Խաչատրյանը Ռուսաստան-Թուրքիա  դիսկուրսը կեղծ է համարում և գտնում է, որ 30 տարի շարունակ հայ հանրությանը կերակրել են նմանատիպ կեղծ գաղափարներով ու արհեստական երկընտրանքներ պարտադրելով․ «Կարելի է Ռուսաստանը շատ սիրել, բայց պետք  չէ լինել կարճատև հաղթանակների սիրահար։ Այսինքն՝ թող հիմա սա լինի, հետո ինչ կլինի՝ կլինի սկզբունքով շարժվելը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Իսկ մյուս կողմից էլ ի՞նչ է  ասում  ՀՀ ղեկավարությունը՝ Թուրքիայի հետ հաստատել լավ հարաբերություններ։  Մի երկիր, որ կարող է մեկ  քաղաքակրթություն ոչնչացնել, եկեղեցին սարքել մզկիթ այսօր նորմալ հարաբերություն կարո՞ղ է հաստատե՝ ես խիստ կասկածում եմ։  Շատ հետաքրքիր է սակայն, որ տարածաշրջանում ձայն չունեցող այդ երկիրը կարողացավ այստեղից դուրս շպրտել Ֆրանսիայի նման երկիր ու մեծացնել իր ազդեցությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանի խոսքերով՝ տարածաշրջանում վտանգն ահռելի է, իսկ ներսում ծավալվող դիսկուրսներն այդ վտանգների հետ որևէ աղերս չունեն․ «Թուրքիա-Իսրայել կապն ահռելի խնդիրներ ու փոփոխություններ է առաջացնում նաև այս տարածաշրջանում։ ՄԻ քիչ անհասկանալի է՝ արդյոք Հայաստանում այդ վտանգները գիտակցում են, երբ նման դիսկուրսներ են ծառայում։ Ընդդիմությունը քննադատում է դեպի Թուրքիա գնալն, ասում է շարժվենք Ռուսաստանի ուղղությամբ, իշխանությունն էլ անհասկանալի քաղաքականություն է վարում Թուրքիայի հետ։ Եթե Թուրքիան ժամանակին այդքան տարածք իրենով արեց, ո՞վ է ասում, որ հիմա հնարավորության դեպքում  նոր տարածքներ չեն վերցնի։ Ի՞նչն է փոխվել Թուրքիայում։ Աստված տա իհարկե գաղափարները փոխված լինեն, բայց անկեղծ ասած ես նման բան չեմ նկատում։ Ես չեմ հավատում, որ Թուրքիան անգամ Ղրիմը կների Ռուսաստանին, ոչ միայն Ռուսաստանին չի ների, այլ Ուկրաինային թույլ չի  տա հետ բերել, ուր մնաց՝ մեզ հետ բարեկամանա, հօգուտ մեզ քայլեր անի։ Մենք հիմա նյութական շահի հետևի՞ց ենք գնալու, երբ խոսում ենք սահմանը բացելու մասին։ Մզկիթ կառուցելով առա՞ջ ենք շարժվելու։  Իհարկե կարճատև ուրախություններ ու տնտեսական օգուտներ կարող է լինեն, բայց հետո՞։ Թող 1915 թվականից հետո միանգամից բարեկամանային Թուրքիայի հետ, ինչու՞ այսքան սպասեցին»։

Միևնույն ժամանակ Խաչատրյանն ասաց Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա երկընտրանք հասարակությանը չպետք է պարտադրվի․ «Հարցն այն է, որ այսօր մեր քաղաքականությունն ամբողջությամբ վերացված է, պետական ինստիտուտները չեն աշխատում։ Ամենակարևոր բանն անվտանգությունն է,  բայց այն նույնպես գոյություն չունի։ Դիվանագիտական դպրոցները ջարդվել են, ինստիտուտները վերացվել, դարձել են առևտրի կենտրոններ, ինչի՞ հիման վրա ենք մենք առաջ գնում։ Անկախ լինելու համար դու պետք է ունենաս պետական բոլոր ինստիտուտները, որոնք էլ պետք է առաջնորդվեն ուղեղային կենտրոններ։ Բայց 30 տարում բանկային կեղտոտ սիստեմն է դարձել գլխավորը։ Այսօր Ղարաբաղում հարձակում է։ Ղարաբաղի ղեկավարության ունեցվածքը տվեք ժողովրդին՝ բանկեր, հյուրանոցներ ու ռեստորաններ, ինչու՞ է ժողովուրդն այդ վիճակում»։

Մեր  զրուցակիցը նշեց՝ մոլորություն է այն կարծիքը, թե 90-ականներին Հայաստան զենք  էր մտնում Ռուսաստանից ու հիմա էլ  մեր  հույսը պետք է դնենք Ռուսաստանի վրա․ «Ուղեղային կենտրոնները պետք է աշխատենք։ 30 տարի հասարակությանը խաբել  են առևտրականի հոգեբանություն սերմանելով։ Նման մարդկանց համար որտեղ օգուտն է, այնտեղ էլ հայրենիքը։  Հասարակությանն ասել են՝ մի կտոր ուտելիք կտամ, ձայնդ ինձ տուր։ 90-ականներին մենք  հպարտանում էինք մեր գիտնականներով, իսկ այսօր հեղինակություն են վայելում առևտրականները՝ ժամանակին վարունգ ու  լոլիկ վաճառողները։ Արժեքը հիմա բենիզն վաճառողներն ու սռևրի կենտրոնների ղեկավարներն են, ո՞նց եք ուզում զարգանանք նման մտածելակերպով։ Ո՞նց ստեղծենք այն ուղեղային կենտրոնը, որը ո՛չ Ռուսաստանի, ո՛ էլ Թուրքիայի հետ կլինի»։

Արբակ Խաչատրյանն ընդգծեց՝  նախկինում ևս բազմիցս բարձրաձայնել է՝ պետք է չէ լինել Ռուսաստանի վասալը և հենց այդ հոդվածից հետո էլ ինքը բանտարկվել է․«Հայաստանի ղեկավարի տված հոդվածն էր՝ եթե Արբակը մնա, Հայաստանն ու Ռուսաստանը կդառնան թշնամի։ ԱԱԾ-ն էր գրել դա ՖՍԲ-ին։ Հիմա էլ նույն հարցն եմ բարձրացնում՝ ի՞նչ տարբերություն ում տակն ես, եթե փալաս ես։ Ուղեղային կենտրոն է պետք ստեղծել, ոչ թե տենդերով աշխատատեղ»։

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում