Tuesday, 03 10 2023
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում

Եգիպտոսի  նախագահի՝ ՀՀ կատարելիք այցը չափազանց կարևոր է․ պասիվացած գործակցությունը ակտիվացնելու հնարավորություն է

Մարտի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է  հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին։ Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ աս-Սիսիին փոխանցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներով է սպասում Եգիպտոսի առաջնորդի՝ Հայաստան պաշտոնական այցին։ Պատասխան խոսքում Եգիպտոսի առաջնորդն իր հերթին ասել է, որ կօգտվի ընձեռած հնարավորություններից՝ այցելելու Հայաստան։ Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ աս-Սիսին բարձր է գնահատել հայ-եգիպտական ավանդական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթել ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

Արաբագետ Արմեն Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  հիշեցրեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում նման ուղերձներ հղվել են մի քանի արաբական երկրների ղեկավարների կողմից․«Մասնավորապես գիտենք, որ  բացի Եգիպտոսում ՀՀ դեսպանից նման հրավեր ու ուղերձ հղվել է Լիբանանում ՀՀ դեսպանի կողմից՝ Լիբանանի նախագահին։ Այստեղ ես կարող եմ  մի քանի հանգամանք առանձնացնել։ Առաջինը՝ չի բացառվում, որ նման ուղերձների հղումը ՀՀ նոր նախագահ Վահագն Խաչատուրյանի գործունեության հետ է կապված։ Կարծես թե որպես նախագահ փորձում է ակտիվանալ ու բոլոր հնարավոր ուղղություններով ակտիվացնել Հայաստանի ու բարեկամական երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը»։

Ինչ վերաբերում է  կոնկրետ Եգիպտոսի հետ համագործակցությանը, ապա Պետրոսյանի դիտարկմամբ, այն շատ կարևոր է Մերձավոր Արևելյան տարածաշրջանում, արաբական աշխարհում, բայց նաև   բավականին ընդհանուր մոտեցումներ կան Հայաստանի ու Եգիպտոսի միջև՝ հատկապես տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների առումով․ «Այնպես որ Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության Մերձավոր արևելյան քաղաքականության համատեքստում»։

Մեր զրուցակիցը ողջունում է Եգիպտոսում որպես արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի նշանակումը․«Որպես արաբագետ առիթ ունեցել եմ  մշտապես հետևել նրա գործունեությանը։ Ակնհայտ հաջողություններ  են գրանցվել պարոն Փոլադյանի նախկին պաշտոնավարման երկրի՝ Իրաքի հետ հարաբերություններում։ Եթե կհիշեք՝  այնտեղ բացվեց հյուպատոսություն, մշակութային կենտրոն և լուրջ խթան հաղորդվեց  Հայաստան-Իրաք հարաբերություններին։ Ես վստահ եմ, որ Եգիպտոսի հետ ևս՝ դեսպանի ջանքերի շնորհիվ, մենք ականատես ենք լինելու հարաբերությունների ակտիվացմանը։ Ընդ որում՝ դա բավականաչափ կարևոր է, որովհետև հատկապես  2010 թվականից մեկնարկած, այսպես կոչված, «արաբական գարնան»  հեղափոխական գործընթացներից հետո, որից զգալիորեն տուժեց նաև Եգիպտոսը, որոշակի հարաբերությունների պասիվություն էր արձանագրվում նաև Հայաստանի ու Եգիպտոսի միջև հարաբերություններում։ Այսինքն՝ Հայաստանի անկախացման առաջին երկու տասնամյակների ակտիվության համեմատ, երրորդ տասնամյակում՝ 2010-2020  թվականներին, ակնհայտ պասիվություն էր նկատվում։ Իհարկե սա պայմանավորված էր օբյեկտիվ իրողություններով, սակայն չափազանց կարևոր է այդ  երկրի հետ այժմ հարաբերությունների ակտիվացումը։ Այս կոնտեքստում էլ ողջունելի է և՛ դեսպանի նշանակումը և՛ նախագահի կողմից նման ուղերձի ու հրավերի ուղարկումը Եգիպտոսի նախագահին»։

Այն  պարագայում, երբ Հայաստանի դաշնակից պետությունը հայտվել է բարդ իրավիճակում և Հայաստանը արտաքին քաղաքականության այլ ուղիների, դիվերսիֆիկացման անհրաժեշտություն ունի, ինչքանո՞վ է  կարևոր  արաբական աշխարհի հետ համագործակցության ուղիների որոնումը հարցին ի պատասխան, Արմեն Պետրոսյանն ասաց․ «Չեմ կարծում, որ կարելի է նման համատեքստում դիտարկել, որովհետև այնուամենայնիվ  Եգիպտոսը Հարավային Կովկասի զարգացումների հետ կապված էական հետաքրքրություններ չունի։ Բայց ընդհանուր առմամբ Եգիպտոսն ունի հետաքրքրություններ ու ակտիվ  քաղաքականություն է վարում Մերձավոր Արևելյան տարածաշրջանում ակտիվանալու և տարածաշրջանային հիմնախնդիրներում ավելի լուրջ ու ազդեցիկ   իր նախկին դերակատարումը վերականգնելու ուղղությամբ»։

Արաբագետի խոսքերով՝  Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացումը բխում է նաև Եգիպտոսի շահերից․ «Քաղաքական առումով ընդհանուր մոտեցումները միաժամանակ մի  քանի տարածաշրջանային հիմնախնդիրներում՝ հատկապես Մերձավոր Արևելքում Թուրքիայի ակտիվացումը, Սիրիայում, Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության հետ կապված Հայաստանի ու Թուրքիայի մոտեցումները բավականին մոտ են։ Ու դա հավելյալ խթան կարող է հանդիսանալ երկու երկրների միջև բավականաչափ պասիվացած համագործակցությունը կրկին ակտիվացնելու կոնտեքստում»։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ նախքան 2020 թվականի պատերազմը Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների զարգացման տեսանկյունից բավականաչափ կարևոր ազդակ էր ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի այցը Եգիպտոս․«Ես   այն համարում եմ բավականաչափ հաջողված, բարձր մակարդակի հանդիպումներ տեղի ունեցան։ Ցավոք սրտի պատերազմի հետևանքով այդ ուղղությունը ևս տուժեց, զարգացում  տեղի չունեցավ, ինչը բավականաչափ ցավալի է։ Բայց հետպատերազմյան շրջանում աստիճանաբար մեջքն ուղղող Հայաստանի համար կարևոր ուղղություն էր կիսատ մնացած կամ  իր նպատակին չհասած նախկին քաղաքական ուղեգծերը՝ այդ թվում նաև Եգիպտոսի հետ հարաբերությունները կրկին ակտիվացնելու փորձերը, որի ականատեսն էլ մենք հիմա  լինում ենք»։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում