Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Էս երկիրը կոոպերատի՞վ են սարքել, ինչ ուզում անում են․ Նատալյա Սերգեևնային անօրինական աշխատանքից հեռացրին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ուժը հայրենյաց» նորաստեղծ կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը

–Պարոն Արզաքանցյան, Ձեր կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ։ Ֆեդերացիան դադարեցնում է նրա հետ համագործակցությունը, մինչդեռ ընդամենը նախորդ ամիս էր նշանակվել։ Ի՞նչն է պաշտոնից ազատման պատճառը։

-Նախ ասեմ՝ կայքերով իմ կինը տեղադրեց, որ ամսի երեքին մեր կուսակցության համագումարն է լինելու, և ով ցանկանում է, թող միանա մեզ։ Ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, սատարում է իր ամուսնուն։ Եվ այդ հայտարարության հիման վրա ֆեդերացիայի նախագահը՝ Գագիկ Վանոյանը, որն աշխատում է ՀՀ ԱԱԾ-ում և զուգահեռ չորս ֆեդերացիա է ղեկավարում, նման որոշում է կայացնում։

30 տարուց ավելի Սովետական Միության քանդվելուց հետո ֆեդերացիային ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Սպորտի նախարարն էլ կանգնել-ասում է՝ դե ինչ է, ֆիթնես է, գալիս են, ֆիգուրաները դզեն, բայց, հասկանում եք, դա աշխարհի մակարդակով օլիպիական մարզաձև է։ Իրենք վստահեցին Նատալյային, նա այս մի քանի ամիսներին զարգացրեց կառույցը, միջազգային վարպետներ, մարզիչներ հրավիրեց, որոնք օլիմպիական չեմպիոններ են տալիս։ Այս մարզիչների ժամավճարը շատ թանկ արժե, օրինակ՝ Տոկիոյում նրանք մեկ ժամում ստանում են 5000 եվրո, բայց Հայաստանն այսքան չէր կարող տալ, քիչ է տվել, չեմ ուզում ասել՝ որքան է տվել։ Հիմա նրանք եկան, երկու շաբաթ պարապեցին Ծաղկափորձում, շատ երեխաներ մասնակցեցին մարզումներին, և մայիսին նրանք պետք է նորից գային Հայաստան։ Այս ամենն արեց վերջացրեց, և հիմա ոչ թե օրինական կարգով են իրեն աշխատանքից հանում, այլ զանգով և իրենց օգնականների միջոցով փոխանցում են, որ դուք այլևս չեք գործում։ Էս երկիրը կոոպերատի՞վ են սարքել, ինչ ուզում են, անում են։ Կրկնում եմ, ֆեդերացիայի տնօրենը, որը նաև անվտանգության աշխատակից է, նման որոշում է կայացնում։

-Վիրավորվա՞ծ եք։

-Վիրավորված չեմ, վիրավորված են երեխաների ծնողները։ Վիրավորված են երեխաները։ Իրենք արդեն տեսնում էին իրենց ապագայի պատկերը, որ Նատալյա Սերգեևնայի հետ իրենք կգնան առաջ, հիմա արդեն տեսնում են, որ Նատալյա Սերգեևնային անօրինական աշխատանքից հեռացրին։ Եվ հիմա Նատալյան արդեն իր շատ ուրիշ գործերով կզբաղվի։

-Բայց նշվում է, որ ֆեդերացիայի աշխատակիցներին տիկին Ռոտենբերգը փորձել է ձեր կուսակցությանը անդամագրել։

-Ինքը բոլորին էլ կոչ է արել։ Կուսակցություն ենք բացել, կարող է լուսնի վրա՞ են ապրում, կարող է մեր հայրենակիցները չեն այդ կուսակցության շարքերում։ Բոլորին էլ ասել է, ցանկություն ունեք, ձեր ցանկությամբ՝ ուզո՞ւմ եք մտել, մտեք, չեք ուզում, մի մտեք․․․այ քեզ բան։ Կարող է՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, կամ այսօր «Իմ քայլ» են ասում, թե իր քայլ են ասում, հիմա այդ քայլերի անդամակցությունը օդից հո չի լինո՞ւմ, առաջարկո՞ւմ եք չէ մարդկանց։ Բա առանց առաջարկելու՝ ինչպե՞ս կարող ես դու համախմբել և հզոր գաղափարով կուսակցություն կառուցես, մարդկանց պետք է առաջարկես, բացատրես, ներկայացնես քո ծրագիրը, քո մտքերը, քո ճանապարհը, ուղին։

-Բայց արդյոք քաղաքականությունը, կուսակցաշինությունը պետք էր խառնե՞լ ֆեդերացիայի աշխատանքներին։

-Ստոպ, ստոպ, ստոպ․․․մեկ բան ասեմ՝ եթե մեր օրենքը թույլ չտար, որ սպորտի ֆեդերցիայի ղեկավարները զբաղվեն սպորտ- քաղաքականությամբ, իմ կինը երբեք չէր մասնակցի։ Ինչ ունենք մենք այսօր, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ինչ վատ եղավ, որ դարձավ Շախմատի ֆեդերացիայի նախագահ և մեր երկիրը դարձավ աշխարհի չեմպիոն, մեր երկիրը դարձավ օլիմպիադայի չեմպիոն, և դա շարունակական գործընթաց է։ Սա նշանակում է՝ ղեկավարը ուշադիր է և ազգային սպորտ է ղեկավարում։ Իր ազգի, ժողովրդի զարգացման մասին է մտածում։ Նայեք Գագիկ Ծառուկյանին, Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Կամ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետ էր և զուգահեռ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ․․․

-Հիասթավա՞ծ է Ձեր կինը։

-Դա իրենք հարցրեք, դա տղամարդու բան չի, որ պատասխանեմ։

-Հիմա կօգնի նա ձեզ կուսակցաշիության գործո՞ւմ։

-Ինքը ամեն ինչով էլ օգնում է, ինչը ընտանիքի համար է, զբաղվում է, պրոբլեմ չկա։ Ամսի երեքին կլինի մեր կուսակցության համագումարը, կսարքենք մարզային կառույցները բոլոր մարզերում և մեր ազգային ժողովրդավարական ծրագիրը կանենք, թե ինչ ենք ուզում, թե ի նչ երկիր ենք ուզում, թե մեր երեխաները ինչ երկրում պետք է ապրեն և ինչ բանաձևով, մենք ամեն ինչը ցույց կտանք։ Մեր երկրում պետք է ունենանք ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ցույց կտա իշխանությանը, թե որն է ճիշտ, որն է սխալ, իրենք էլ մեր երկրին ուղղված քայլեր կկատարեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում