Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների՝ Հայաստանի տրամադրած ականապատման քարտեզների միայն «25%-ն է ճշգրիտ»։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Հաջիևը նաև հայտարարել է, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներում ականների պայթյունից մահացել են շուրջ 30 ադրբեջանցիներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին էին տրամադրել Արցախին հարակից տարածքների ականապատման քարտեզները՝ իբրև «մարդասիրական մոտեցում»։