
Մարտի 29-ին Հայաստանի միանգամից երեք հավաքականներ անցկացրին հանդիպումներ, որոնցից 2-ը պաշտոնական էին։ Ընկերական խաղում մեր ազգային թիմի գերխայտառակ պարտությունը երկրորդ պլան մղեց երիտասարդական և մինչև 19 տարեկանների մրցելույթներն ու գրանցած արդյունքը։ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հյուրընկավելիս 0։2 հաշվով զիջեց Սերբիային։ Սա մեր հավաքականի 5-րդ անընդմեջ պարտությունն էր ընտրական մրցաշարում։ 7-րդ տուրից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը 3 միավորով եզրափակակում է մրցաշարային աղյուսակը առջևում թողնելով նաև Ֆարերյան Կղզիների գաճաճ հավաքականին։ Պատկերան իսկապես խայտառակ է։ Երիտասարդական հավաքականում տիրող վիճակին կանդրադառնանք ավելի ուշ։ Նույն օրը Հայաստանի Մ-19 հավաքականը Անգլիայում ընթացող Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդում կրեց երկրորդ խոշոր հաշվով պարտությունը 0։4 հաշվով զիջելով Իռլանդիային և ժամանակից շուտ զրկվելով եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը նույն նաշվով զիջել էր Պորտուգալիային։ Մարտի 29-ը լավ առիթ էր գնատական տալու հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին քանզի խաղադաշտում էին մեր գլխավոր երեք հավաքականները։ Եվ ինչ գնահատական կարող ենք տալ։ Մարտի 29-ին հայկական ֆուտբոլը ջախջախիչ պարտություն կրեց ընդհանուր 15։0 հաշվով։
Մեր երեք հավաքականներից և ոչ մեկին չհաջողվեց գեթ մեկ գնդակ խփել։ Մեր չորրորդ մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին մրցաշարում՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երեք խաղում նույնքան պարտություն էր կրել ևս չխփելով ոչ մի գնդակ։ Մերոնք 0։2 հաշվով զիջել էին Բելառուսին, 0։5 հաշվով Սլովակիային և 0։7 հաշվով Անգլիային։ Մեր կանանց հավաքականների մրցելույթների մասին խոսելն այս պահին անիմաստ ենք համարում, քանզի կանանց ֆուտբոլ մենք ուղղակի չունենք։ Ընդհանուր առմամբ ունենք ամոթալի արդյունք, որը պահանջում է ոչ միայն հետևաություններ անել, այլև դիմել վիրահատական կտրուկ գործողությունների։ Գրանցված արդյունքը խոսում է այն մասին, որ հայկական ֆուտբոլը միանգամայն սխալ ճանապարհի վրա է։ ՀՖՖ-ի բոլոր ղեկավարները խոսում էին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին։ Տարիների շարունակ հրավիրվել են օտարերկրացի մասնագետներ, բայց․․․։ Այսօր ունենք ուղղակի կատաստրոֆիկ իրավիաճ, որի պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիան է։ Շատ է խոսվում, որ ֆեդերացիայի աշխատանքը պետք չէ գնահատել հիմք ընդունելով ազգային թիմի ելույթները։ Յուրաքանչյուր թիվ և հավաքական կարող է ձախողվել։ Հավաքականները կարող ենք ձախողվել նաև սուբյեկտիվ պատճառներով։ Մեր դեպքում ձախողվում է, ոչ միայն ազգային այլ բոլոր հավաքականները։ Այդ ձախողումներն արդեն սովորական են դարձել։ Տապալնումներն իրենց հերթին նաև հոգեբական ազդեցություն են թողնում մասնավորապես ֆուտբոլիստների վրա։ Երիտասարդ և պատանի ֆուտբոլիստները կորցնում են վստահությունն սեփական ուժերի նկատմամբ, այլևս չեն հավատում, որ կարող են հաղթել։
Ամենացավալին թերևս այն, ճահճից դուրս գալու ուղղին ուղղակի չի նշմարվում։ Այո, կարող ենք պահանջել ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը։ Շատերը վաղուց արդեն պահանջում են, բայց․․․։ Ի՞նչ կտա հայկական ֆուտբոլին Արմեն Մելիքբեկյանի հեռանալը ՀՖՖ-ի նախագայի պաշտոնից։ Հարցի պատասխանը գտնելն իսկապես դժվար է։ Դժվար է այն պատճառով, որ այսպես կոչված փրկիչ տասադաշտում չկա և ընդհանրապես, փրկիչներ չեն լինում։ Արձանագրենք թերևս հետևյալը․ ՀՖՖ-ի ղեկավարությունը ձախողել է ֆուտբոլի զարգացման մոդելը։ Իսպանական տարբերակը ըստ էության չաշխատեց։ Դրա հետևանքով կորցրեցինք ժամանակ։ Այսօր մեր գերխնդիրը եղածից առավելագույնը քաղելն է։ Վերջին արդյունքները վկայում են, որ մեր հավաքականների մարզիչներին չի հաջողվում դա անել։ Կապառոսի հաջողվեց դրվագային փայլատակումների հասնել, բայց Հյուսիսային Մակեդոնիայից և Նորվեգիայից կրած պարտությունները ցույց տվեցին, որ այդ հաջողություններն ուղղակի դրվագային էին։
Կարող է այս առաջարկը ծայրահեղ թվալ, բայց իրավիճակը բեկելու տարբերակներից է աշխատանքից ազատել բոլոր հավաքականների մարզիչներին մասնավորապես,Կապառոսին և երիտասարդական հավաքականի գլխավորող Ռաֆայել Նազարյանին։ Մեզ անհրաժեշտ են մասնագետներ որոնք որոնք կարող են մոբիլիզացնել եղած ուժերը։ Այս պահին զերծ կմնանք անունններ նշելուց, քանզի լավ մասնագետներ գտնելը ՀՖՖ-ի խնդիրն ու գործառույթն է։