Monday, 25 09 2023
Էրդողանը ժամանել է Նախիջևան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին
ԱՄՆ պատվիրակության հրատապ այց Հայաստա՞ն
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Կրակոցներն էնքան էր ուժեղ, որ վախից ծակուծուկ մտանք. պատմում է բռնի տեղահանված արցախցի տարեց կինը
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Իրանի նորանշանակ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը
17:00
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023

Շիրակի մարզում բնակվող պատերազմի մասնակիցները աջակցություն կստանան աշխատանք գտնելու հարցում

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով գնահատել Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքները, օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման հարցում:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը նշեց, որ Շիրակի մարզում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ և կարիերայի ուղղորդման ճամբարներ, որոնք կխթանեն պատերազմի մասնակիցների աշխատելու մոտիվացիան և կակտիվացնեն նրանց կապը գործատուների հետ:

«Համագործակցության արդյունքում ակնկալում ենք, որ հաշմանդամություն ունեցող պատերազմի մասնակիցները կկարողանան լիարժեք վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր հմտություններ և սոցիալական կապեր: Վերականգնողական շրջանից հետո նրանք կկարողանան վերադառնալ աշխատաշուկա, ինչը հնարավորություն կտա ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի կարիքները»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը հավելեց, որ շատ սերտ համագործակցում են Պաշտպանության նախարարության հետ և այժմ պլանավորում են ներդնել մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա պարտադիր ժամկետային զինծառայողներին զորացրվելուց հետո ապահովել աշխատանքով և ուսման տարբեր ծրագրերով:

Ըստ նախագծի՝ պետությունը մինչև զորացրվելը արդեն գնահատած կունենա զինվորների կարիքները՝ անկախ նրանից մարտական գործողություններին մասնակցել է, թե ոչ, և ըստ այդ կարիքի կմշակվեն ծրագրերեր, այդ թվում՝ համագործակցության հնարավորություններ տարբեր ընկերությունների հետ:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը կարևորեց այս նախաձեռնությունը և նշեց, որ հիմնադրամը չէր կարող իր գործունեության մեջ շրջանցել 44-օրյա պատերազմի մասնակցած և վիրավորում ստացած տղաներին որոշակի օժանդակություն ցուցաբերելու հարցը:

«Մենք նպատակ ունենք տարատեսակ մոդելների ձևավորմամբ աջակցել պետությանը՝ հետագայում նաև հասկանալու արդյոք հաջողվեց ծրագիրը և ի՞նչ ծավալով և մեխանիզմներով այն հետագայում պետք է շարունակվի: Պետք է հասկանանք՝ արդյոք պետությունը կշարունակի միայնակ իրականացնել ծրագիրը, թե՞ այս ձևաչափով կիրականացնենք մնացած մարզերում բնակվող պատերազմի մասնակից և վիրավորում ստացած մեր տղաներին օժանդակելու նախագիծը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում