Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում հայեր են զոհվել։ Դոնեցկի հայերի միության նախագահ Վահագն Մաթևոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասել է, թե բազմաթիվ մարդիկ տարհանվել են, բայց քանի հայ ընտանիք դեռևս մնացել է Մարիուպոլում՝ գտնվում են ապաստարաններում, և կարծում է՝ հնարավոր է մնան այնտեղ մինչև պատերազմը վերջանա։ Մաթևոսյանն ասել է, թե հայազգի զոհերի թվում երիտասարդ տղան, աղջիկներ, երիտասարդ մայրեր կան, որոնք մահացել են հրթիռակոծություններից։ Մեկ շաբաթ առաջ էլ երեխա էր ջրազրկումից մահացել»։