Monday, 07 10 2024
Տրամպը հրաժարվո՞ւմ է նախագահությունից
Բեյրութի միջազգային օդանավակայանը չեղարկել է բոլոր չվերթները
23:45
Ձվարանների քաղցկեղի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է մշակվել
Արփինե Մարտիրոսյանն Արենիում հիմնել է «Արհեստանոց» ձեռագործության կենտրոնը
23:15
Իրանը չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները մինչև երկուշաբթի առավոտ
Վաճառողից արտադրող
Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան
Ալիևը գիտակցաբար գնում է Արևմուտքի հետ առճակատման. նրա թիկունքում Պուտինն է
22:15
Դուրովը Telegram-ում նոր գործառույթի մասին է հայտնել
Իրանը և Իսրայելը հարվածներ կփոխանակեն. Հայաստանը կարող է որոշ հարցերում միջնորդ լինել
Ալիևի հոխորտանքները Ֆրանսիայի դեմ ազդեցություն չեն ունենա. Արևմուտքը նրան ցույց կտա իր տեղը
21:50
Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար
Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել
Լիբանանում ուսումնական տարին կմեկնարկի նոյեմբերի 4-ից հետո
Թուրքիան դե՞մ է Ալիևի մանիպուլյացիաներին
20:45
Ստեղծագործ մարդիկ ավելի հակված են կախվածության․ գիտնականներ
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը աջակիցների հետ ՍԴ-ի մոտ է
20:15
Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Կաթոլիկ Եպիսկոպոսների Սինոդին Վատիկանում մասնակցում է Գերշ․  Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
DigiTec-2024․ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Կայուն տեխնոլոգիական էկոհամակարգի ստեղծում» քննարկմանը
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
19:00
Ներդրումները` քո ափում. Ամերիաբանկը Դիջիթեքում ներկայացրեց Myinvest հարթակը
18:45
Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով
Ոիղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
Մոսկվային պետք չէ «բզզել». ասեք՝ «Այո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ», տակից եվրաինտեգրվեք
Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ
Եթե Դավոյանը և Ջուլհակյանը մի քիչ պետականամետ լինեն կհրաժարվեն նախարար դառնալու հավակնությունից

Ռուբեն Վարդանյանին ռեկլամ են արել, կապել հայ ժողովրդի ջանին. Թող իր հայտարարությունը վերցնի, մեկնի Թաթարստան

Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ապագա հայկականը» նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով` ուղղված Վահագն Խաչատուրյանին, Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Մեծի Տանն Արամ Ա Կիլիկիո Կաթողիկոսին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Ալեն Սիմոնյանին և Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված այլ ղեկավարներին։

«Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու  և փրկելու մեր ապագան» վերնագրված բաց նամակում մասնավորապես ասված է.

«Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի ընտրված կառավարությունը։ Սակայն այն գործողությունները, որ կառավարությունն այժմ ձեռնարկում է և կամ չի ձեռնարկում, իրենց ներգործությունը կունենան ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի ապագայի վրա։ Պատմական այս պահին, բոլոր ընտրված և նշանակված ղեկավարները, մեր ընթացքը դեպի բարեկեցիկ ապագա առաջնորդելիս, պետք է ավելի լայն պատասխանատվություն ստանձնեն, օգտագործեն ողջ ժողովրդի ներուժը և հաշվետու լինեն երկրի ու արտերկրի հայությանը։

Այսօր մենք պետք է Ո՛Չ ասենք քարացած մտածողությանը, Ո՛Չ՝ մեր գոյության իրական սպառնալիքների թերագնահատմանը, Ո՛Չ՝ անտարբերությանն ու անգործությանը։

Ներկայիս այս իրողությունների հանդիման մենք խիստ կարիքն ունենք այնպիսի առաջնորդության ու առաջնորդների, որոնք կհաղորդակցվեն, բայց նաև կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունն ընդունում է պատմական այս պատասխանատվությունը և պատրաստ է իր ներդրումն ունենալ ցանկացած հնարավոր միջոցով»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ռուբեն Վարդանյանի և իր թիմի կողմից պարբերաբար նմանատիպ հայտարարություններով հանդես գալը, քաղաքագետ, ՔԺԿ անդամ Հայկ Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ընդհանրապես, հայության մեջ, մեր քաղաքական ու հասարակական դաշտում մի հատված կա, որն ինստիտուցիոնալ մտածողություն չունի: Պարզվում է, այդ հատվածը պետության հետ աշխատել, ինստիտուտներով աշխատել չի սիրում: Ամեն մեկն իր տեղում, պարզվում է, մի գիգանտ է, որն ունի Հայաստանի փրկության ծրագիր, մյուսներն անհաղորդ են այդ ծրագրին, և ինքը որոշում է 4 հոգի գտնել ու հայ ժողովրդին ներկայանալ Արիստոտելի դեմքով ու Տիգրան Մեծի բարոյականությամբ: Եթե այդ մարդու (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-խմբ) քաղաքական գործունեությունը նայենք, ամեն դեպքում իր հայտարարությունները կամ դրանց տակ քողարկված իրական համատեքստերը, դրանք, մեծ հաշվով, Հայաստանի շահի հետ կապ չունեն: Ինքը շատ հպարտանում և ուրախանում էր, որ Հայաստանը կարող է հանկարծ Թաթարստանի բարձրությունը և այդ նիշը սահմանել: Եվ նա շատ գոհանում էր իր ասածներով: Դրանք մարդիկ են, որոնք Հայաստանի հետ կապ չունեն: Նաև այս նախաձեռնությունը Հայաստանի հետ կապ չունի: Ես կարծում եմ՝ սա Հայաստանին ապագա չտվող նախաձեռնություն է»:

Անդրադառնալով բուն հայտարարությանը, Հայկ Սուքիասյանն ասաց. «Եթե այդ սոփեստությունները, տափակաբանություններն ու ճոռոմ բառերը  մի կողմ դնենք և խորքային նայենք, վարչապետի հրաժարականն է պահանջում, ուրիշ բան չկա: Բայց Հայաստանում կա ընտրված իշխանություն, որի օրինականությունը որևէ մեկը չի վիճարկել, ՍԴ-ն չի վիճարկել, բոլորն ընդունել են, որ սա օրինական ընտրություն է: Հետևաբար, ես իրեն առաջարկում եմ այդ հայտարարությունները վերցնի և մեկնի Թաթարստան, նա մեզ հետ ի՞նչ կապ ունի»:

Քաղաքագետ խոսքով, ընդհանրապես, պետք է սովորել պետության հետ աշխատել. «Մի հատված կա, որ մտածում է՝ էս մարդն իմ դուրը չի գալիս, լավ կլինի՝ մեկ ուրիշը լինի: Այս մոտեցումը պետք է թողնել մի կողմ և պետք է ինստիտուցիոնալ մտածել: Ընտրել եք իշխանություն, նրա հետ աշխատեք և վերջ: Դուր չի գալիս իշխանությունը, ժամկետը կավարտվի, կընտրվի նոր իշխանություն: Իսկ այս հայտարարությամբ ինքը իշխանության հրաժարականն է պահանջում, տակն ուրիշ բան չկա»:

Հարցին, թե ընդհանրապես, վերջին շրջանում Ռուբեն Վարդանյանի ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված, արդյոք իշխանությունը վերցնելու հայտ է ներկայացնում, մասնավորապես, վերջին հարցազրույցում խոսելով միութենական պետության, ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին, Հայկ Սուքիասյանը պատասխանեց. «Իշխանությունը վերցնելու հնարավորություն իրենք չունեն, թեև նպատակը հավանաբար, դա է: Իրականում իշխանությունը վերցնելը միջոց է, իսկ իրենց նպատակը Հայաստանի պետության չգոյությունն է: Սրանք մարդիկ են, որոնք ենթադրում եմ, նաև պատվեր են կատարում: Ես նման դատողություն անելու հիմք ունեմ: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն աջ ու ձախ արյան բաղնիքներ է սարքել: Ուկրաինա են մտել, հորջորջում են ռուսական աշխարհի վերականգնման երազի մասին: Դա իրենց համար երազ է, ձեռքբերում է, իսկ այլ ժողովուրդների ու պետությունների համար մահ է: Պարզ է, որ այստեղ ևս հավանաբար ունեն ներկայացուցիչներ, բայց քանի որ ենթադրում եմ՝ այստեղի իրենց ներկայացուցիչները, որոնք խցկված են Հայաստանի խորհրդարանի մեջ, բացարձակ հեղինակազրկված մարդիկ են. ենթադրում եմ՝ ռուսները փոխարինող մարդ են որոնում: Հիմա էս մարդուն ռեկլամ են արել, կապել են հայ ժողովրդի ջանին: Իրենց նպատակը Հայաստանի ինքնիշխանության, անկախության հետ, Հայաստանի կյանքի ու զարգացման հետ որևէ առնչություն չունի, իրենց նպատակն այլ է»:

Քաղաքագետը համոզմունք հյատնեց, որ Ռուբեն Վարդանյանն ու իր թիմը շանսեր չունեն Հայաստանում իշխանություն վերցնելու. «Բայց չպետք է շատ չափազանցնենք, շատ բան կախված է Ռուսաստանի հաջողությունից կամ անհաջողությունից Ուկրաինայում: Ենթադրում եմ՝ այնտեղ Ռուսաստանը երկար ժամանակ խրվելու է, և ես անձամբ ուկրաինացիներին առողջություն եմ մաղթում, որպեսզի լավ կռվեն: Բայց այստեղ խնդիրը մեր պետության ներսում է, եթե մենք չենք ստեղծելու լավագույն իրավական պետություն, արդարադատության համակարգ, լավագույն տնտեսություն, բարձր մշակույթ, եթե սա կլինի, նրանք կմեռնեն կգնան:

Պարզապես, քանի որ հիմա մեր պետությունը մի քիչ թուլացած է, նրանք Հայաստանի թուլացած մարմնի վրա հերոսականություն են խաղում: Նաև սկսել են ինչ-որ բաներ պահանջել: Մի հատված կա ասում է՝ Արևմտյան Հայաստանը հետ բերեք, մի մաս կա, ասում է՝ Արցախը հետ բերեք, կարծես 4 օր առաջ մենք չենք պարտվել: Եվ դա ներկայացնում են իբրև իշխանության թուլություն, սա իշխանության թուլությունը չէ, սա մեր պետության հավաքական թուլության հետևանքն է: Ինչքան Հայաստանը թուլանա, այնքան այս բացիլները կակտիվանան:

Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում իշխանությունը կայունություն ստացել է, պետությունը քիչ, թե շատ ներսում կայունանում է, ԱԳՆ-ն լավ է աշխատում, դա պետք է գնահատենք: Ռուսաստանն, ամեն դեպքում, թուլանում է, իսկ ինչքան իրենք թուլացան, այնքան մենք անկախանում ենք: Իհարկե, այդ հատվածը խժդժություններ կսարքի, բայց մեր ժողովուրդը պետք է չխաբնվի: Մենք պետք է առաջնորդվենք մի սկզբունքով՝ Հայաստանի ինքնիշխանությունը սրբազան բան է, դրա շուրջ խոսակցություններ կարող են լինել, բայց դրա դեմ խոսակցությունները պետք է ճանաչվեն հակասահմանադրական և մեր ժողովուրդը անարգանքով պետք է վերաբերվի այդ հատվածին»,-հայտարարեց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում