Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը պետք է կայացնեն միայն այդ երկրի բնակիչները և նրանք շատ արագ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե նման որոշում կայացնեն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ներկայացնելով ՆԱՏՕ-ի 2021 թվականի անվտանգության տարեկան զեկույցը։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի զինված ուժերը «լիովին համապատասխանում են դաշինքի չափանիշներին»։