Տնտեսագետ Հայկ Բեջանյանը քիչ հավանական է համարում, որ կարճաժամկետ հեռանկարում Եվրոպան կհրաժարվի ռուսական գազից: Վերջինս կարծում է, որ մեզ համար ձեռնտու կլինի, եթե գազը վճարենք ՌԴ-ի ներքին գներով: Ըստ տնտեսագետի կանխատեսումների՝ ՀՀ տնտեսական աճի դանդաղումը հանգեցնելու է ՀՆԱ-ի նվազեցման, պետբյուջեի եկամուտները կնվազեն: