ԱՄՆ-ն և Ֆիլիպինները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ֆիլիպինների հյուսիսում։ Զորվարժություններում ներգրաված են գրեթե ինը հազար զինծառայողներ, մարտական ուղղաթիռներ, զրահատեխնiկա, ամֆիբիա դեսանտային մեքենաներ, որոնք շարժվում են ինչպես ցամաքով, այնպես էլ ջրում։ Զորավարժություններում կատարվել է նաև մարտական հրթիռակոծություն։
Ամենամյա զորավարժություններն անցկացվում են երկու երկրների միջև ստորագրված պայմանագրի համաձայն։ 2020-ին դրանք չեղարկվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։