Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

Հայաստանում հասունանում է արտահերթ ընտրությո՞ւն

Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությանը կլինի քաղաքապետի ՔՊ թեկնածուն, ասել է կուսակցության խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազատություն ռադիոկայանին: Ալեքսանյանը նշել է, որ Տիգրան Ավինյանը շուտով կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, իսկ հետո կգլխավորի ՔՊ ցուցակը: Նա ասել է նաև, թե այդուհանդերձ այժմ Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, որին էլ աջակցում է կառավարող մեծամասնությունը:

Ուշագրավ է, որ կառավարող մեծամասնությունը Երևանի ավագանու ընտրության հերթական ժամկետից ավելի քան 1,5 տարի առաջ բարձրաձայնում է նոր ընտրությանը քաղաքապետի իր թեկնածուի անունը: Երևանի Ավագանու ընտրությունը 2018-ի սեպտեմբերին էր: Երևանի ավագանին ընտրվում է 5 տարի ժամկետով և հաջորդ ընտրությունը սպասվում է 2023 թվականի երկրորդ կեսին: Արդյո՞ք շուտ չէ բարձրաձայնել ՔՊ ցուցակը գլխավորողի անունը, եթե ավելի քան 1,5 տարվա ընթացքում կարող են տեղի ունենալ շատ փոփոխություններ: Թե՞ այդ փոփոխությունները ենթադրելու են նաև Երևանի Ավագանու արտահերթ ընտրություն և այդ նկատառումով է նաև, որ բարձրաձայնվում է Երևանի ավագանու ընտրությանը ՔՊ ցուցակը գլխավորողի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուի անունը:

Խոշոր հաշվով, Երևանի ավագանու արտահերթ ընտրության հավանականությունը բավականին նկատելի էր այն գործընթացներից հետո, որոնք ծավալվեցին Հայկ Մարությանի անվստահության համատեքստում: Երևանի Ավագանու մեծամասնության մի շարք ներկայացուցիչներ դեմ գնացին կառավարող մեծամասնության այդ որոշմանը, փաստացի փոխելով ավագանու ստատուս-քվոն: Իհարկե մեծամասնությունը պահպանեց իր դիրքը, սակայն փոխվեց թերևս քաղաքական իրավիճակը: Իսկ Երևանը լինելով ՏԻՄ, այդուհանդերձ քաղաքական շրջանակի մաս է, ընդ որում ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե՝ ըստ օրենքի, քանի որ հենց օրենքով է սահմանված, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են քաղաքական կուսակցություններն ու դաշինքները: Խնդիրը սակայն թերևս շատ ավելի լայն է և առնչվում է Հայաստանի քաղաքական դաշտին և Հայաստանի շուրջ իրավիճակին:

Անկասկած է, որ Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն, որ ձևավորվեց պատերազմից հետո և արձանագրվեց խորհրդարանի արտահերթ ընտրությամբ, գործնականում սնանկ է, որևէ քաղաքական զարգացման ներուժից զուրկ, փակուղային:

Մեծ է հավանականությունը, որ բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի կառավարող մեծամասնությունը դիտարկում է Երևանի արտահերթ ընտրությամբ իրավիճակը այսպես ասած փակուղուց դուրս բերելու տարբերակ: Սա իհարկե վարկած է, որովհետև, կրկնեմ, որևէ խոսք չկա արտահերթ ընտրության մասին որոշման վերաբերյալ, պարզապես բավականին ուշագրավ է հերթականից գրեթե 1,5 տարի առաջ քաղաքապետի նոր թեկնածուի անուն բարձրաձայնելը, հատկապես, երբ կա գործող քաղաքապետ: Այդ կերպ, գործող քաղաքապետը ըստ էության վերածվում է տեղապահի, ինչը կարող է զգալիորեն ազդել նրա աշխատանքային արդյունավետության վրա: Հետևաբար, պետք է ենթադրել, որ գործնականում դիտարկվում է քաղաքապետի փոփոխության շատ ավելի կարճաժամկետ սցենար, այլապես ինչու՞ գործող քաղաքապետին «ժամանակից շուտ» վերածել «կաղ բադիկի»: Բայց արդյո՞ք հնարավոր կլինի Երևանի արտահերթ ընտրությամբ դուրս բերել լճացած և ճահճացած ներքին կյանքը փակուղային տրամաբանությունից: Բանն այն չէ, որ Երևանը ՏԻՄ ընտրության մակարդակ է, ոչ թե խորհրդարանի: Դե ֆակտո, Երևանը ըստ էության առնվազն կիսապետական ընտրական գործընթաց է, եթե չասենք Հայաստանի կեսից ավելին է ներառված Երևանում: Եվ, այստեղ պատկերի փոփոխությունը կարող է իր ազդեցությունը թողնել ընդհանուր քաղաքական դաշտի վրա: Բայց, ի վերջո, ովքե՞ր են մասնակցելու հնարավոր ընտրությանը և ինչպե՞ս են փոխելու քաղաքական պատկերը: Սա մեծ հարց է, որի պատասխաններն այժմ անորոշ են:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում