Ռուսական ТВ2 լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Վիկտոր Մուչնիկը կնոջ՝ նույն գործակալության լրագրող Վիկտորյայի հետ ապրում էին Տոմսկում, լրագրությամբ էլ զբաղվում են արդեն 30 տարի։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է նրանց հետ:
«Մենք պատերազմն անվանում էինք «պատերազմ», այլ ոչ թե «հատուկ գործողություն»։ Այդ սկզբունքով աշխատեցինք հինգ օր, հետո «Ռոսկոմնադզոր»-ից եկավ առաջին զգուշացումն առ այն, որ մեր կայքն արգելափակվելու է «պատերազմ» բառի կիրառման պատճառով։ Կրեմլում հավատացին «Սիմոնյան-Սոլովյով» քարոզիչներին, թե Ուկրաինայում իրենց ծաղիկներով են դիմավորելու»,-նշեցին մեր զրուցակիցները