Thursday, 30 11 2023
01:00
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
00:45
Լոնդոնն արձագանքել է ԵՄ Մեծ Բրիտանիայի վերադառնալու մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին
00:40
Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին
ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում
Դատախազը հաստատել է Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրականը
00:15
Լեհ փոխադրողները պատրաստվում են Ուկրաինայի հետ անցակետի երկար շրջափակման
Հայ-ադրբեջանական սահմանն անցնում է գագաթներով. վիճելի հարց է ծագում, թե ով է դրանց տիրապետելու
00:00
ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար
Ադրբեջանում սպայական անձնակազմի աշխատավարձը կավելանա 20%-ով
Տեղահանվածները որպեզի մնան Հայաստանում, համակարգված քայլեր են պետք, որոնք չեմ տեսնում
ԵՄ-ն կուսումնասիրի ՀՀ ԶՈւ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
23:15
Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո
23:00
«ԵՄ-ն չի հասցնի կատարել Կիևին 1 մլն արկ մատակարարելու իր խոստումը». Միշել
«Եռաբլուրից» խողովակներ են գողացել
22:45
Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել
22:41
Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին
22:30
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Լարսում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Երկրաշարժ Հայաստանում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի

ՀՀ և ՌԴ ղեկավարները պայմանավորվել են ձեռնարկել ԼՂ-ում Բաքվի ներխուժման ստեղծած իրադրությունը կարգավորելու միջոցներ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ:

«Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում եւ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարեւորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում