Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 27-ից 30-ն Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ալի Աքբար Մեհրաբիանի, նավթի նախարար Ջավադ Օուջիի և արտգործնախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: Իրանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման և ներդրումային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Զրուցակիցները կարևորել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Հայաստան այցի կազմակերպումը: