Կայացել է Պուտին, Փաշինյան, Ալիև եռակողմ հեռախոսազրույց․ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երեք երկրների ղեկավարների հեռախոսազրույցը վերաբերել է Արցախի հարցին։
Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Շեշտը դրվել է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման վրա։
Վերահաստատվել է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը։