Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Պատերազմից հետո փոքր Հայաստանը մեծ դույլի մի կաթիլը կարող է լինել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի երկրորդ  տասնօրյակում պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մինչ այդ՝ ապրիլի 8-ին Մոսկվայում կլինի Հայաստանի արտաքին գերտեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը․«Մշակվում են նաև այլ շփումներ` ամենատարբեր մակարդակներում»,-  ասել  է Զախարովան:

Փաշինյանի՝ մոսկովյան օրակարգի մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն անկասկած է, որ ուկրաինական պատերազմի  նախատեսվող այցը էլ ավելի ուշագրավ նշանակություն է ստանում։

Հետաքրքրական է նաև, որ նախքան Մոսկվա կատարելիք այցը՝ ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում համատեղ հանդիպում  է լինելու  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է ԵԽ պաշտոնական էջում։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ Փաշինյանի այցը Մոսկվա բավականին ուշագրավ է և ամենայն հավանականությամբ այդ այցի ընթացքում խոսք կգնա Լեռնային Ղարաբաղում առկա լարվածության մասին․«Փաշինյանը  Մոսկվա կատարելիք այցի ընթացքում առկա ճգնաժամից դուրս  գալու հնարավորություններ կփնտրի։ Կարևոր է նաև այն տեղեկությունը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունենալու Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Գուցե հիմա Փաշինյանն իր կուրսը ճշգրտելու կարի՞ք ունի։ Այժմ բոլորը նայում են, թե ինչպես կավարտվի ուկրաինական ճգնաժամը։ Ուզում եմ նշել, որ ցանկացած արդյունք բացում է հնարավորությունների պատուհան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Տարասովի՝ ակնհայտ է նաև, որ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը ևս փոփոխության է ենթարկվելու․«Հիմա բոլորը դրանից նյարդայնանում են՝ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը և թե՛ անգամ վրացիները։  Ուստի Փաշինյանի այցը Մոսկվա միանգամայն բնական ու սպասված է  այս փուլում»,-ընդգծեց նա։

Քանի որ այցը պաշտոնական բնույթ է կրում, հնարավո՞ր է Ռուսաստանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում, հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց․«Առայժմ այդ մասին որևէ տեղեկություն չկա։ Ամենայն հավանականությամբ՝ կքննարկվի արդեն առկա օրակարգը։ Կրկնում եմ՝  բոլոր լուրջ քայլերը, որոնք կիրականացվեն՝ կլինեն միայն ուկրաինական ճգնաժամի  ավարտից հետո։ Չնայած ես վստահ եմ՝ հայերը շատ լավ հասկանում են, թե ինչով կավարտվի այդ ամենը։ Երևանում գուշակում են՝  արդյոք Վարշավան էլ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, թե՞ բավարար է միայն Կիևը»։

Ստանիսլավ Տարասովը նաև չի բացառում Բելառուսի օրինակով միութենական պետության անդամ դառնալը․«Հայաստանը կանգնած է լուրջ որոշումներ կայացնելու շեմին։ Իհարկե հայերը կարող են չդառնալ այդ միության անդամ, կարող  են և դառնալ։ Դժվար է ասել, թե այժմ Հայաստանում ինչ տրամադրություններ կան։ Եթե չկա ռուսաֆոբիա, ապա դա մի հարց է։ Իսկ եթե կան զգուշավորության դրսևորումներ ու հայերն ուզում են բազմավեկտոր քաղաքականություն վարել, ապա հնարավորինս ձեռնպահ կմնան նման քայլերից։ Բայց դա հայերի խնդիրն է։ Ուկրաինայի ճգնաժամի ավարտից հետո կարող է շատ հզոր մի միություն ձևավորել, իսկ Հայաստանի նման փոքր պետությունը մեծ դույլի ընդամենը մի կաթիլը կարող է լինել»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում