Tuesday, 03 10 2023
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան

Կոշտ մեսիջ Վրաստանին. վտանգավոր հեռանկար

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Բիբիլովը նախօրեին հայտարարեց, թե Հարավային Օսիան առաջիկայում քայլեր կանի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար: Բիբիլովը խոսել է հանրաքվեի մասին, ինչին արձագանքել են նաև ՌԴ Պետդուման: Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ աշխատանքի հարցերի Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Վոդոլոցկին հայտարարել է, որ հանրաքվեն կարող է լինել մայիս-հունիս ամիսներին: Պետդումայի նախագահի տեղակալի այդ հայտարարությունը վկայում է, հաստատում մի բան, ինչը թերևս կասկած չէր էլ հարուցում՝ Հարավային Օսիայի նախաձեռնությունը գալիս է հյուսիսից՝ Մոսկվայից: Ինչո՞վ է այն պայմանավորված, սա է գլխավոր հարցը:

Կասկածից վեր է և այն, որ դա Մոսկվայի բավականին կոշտ մեսիջն է Վրաստանին: Սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ է առաջացել դրա անհրաժեշտությունը, եթե նկատի առնենք և այն, որ Վրաստանը ուկրաինական պատերազմի ֆոնին Ռուսաստանի հանդեպ որդեգրել է բավականին զուսպ քաղաքականություն, հայտարարել է պատժամիջոցներին չմիանալու մասին, հայտնելով, թե դա չի բխում Վրաստանի շահերից: Չէ՞ որ այդ պարագայում Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմ մտնելու նախաձեռնությունը կստացվի Վրաստանի հակառակ դիրքորոշման հրահրում: Թե՞ Մոսկվան ունի տեղեկություններ Վրաստանի վրա հենց այդ հակառակ, այսինքն հակառուսական ընդգծված դիրքորոշման հասնելու ուղղությամբ ճնշման քաղաքականության մասին, ինչը կանխարգելելու նպատակով փորձում է կոշտ ազդակ հղել Թբիլիսիին: Բավականին բարդ է ասել, որովհետև իրավիճակը մեղմ ասած չափազանց խրթին է ու բազմաշերտ: Առավել ևս նկատի ունենալով այն, որ Աբխազիան արձագանքելով Հարավային Օսիայի նախաձեռնությանը նշել է, որ Աբխազիայում անկախության հանգամանքը ամրագրված է Սահմանադրությամբ և ոչ ոք հակված չէ փոխել այն: Ինչու՞ Աբխազիան ևս չի միանում Հարավային Օսիային, դա դեմարշ է Մոսկվայի՞ դեմ, թե՞ Մոսկվան առայժմ զգուշացնում է միայն Օսիայով, իսկ Աբխազիայի հանգամանքը կախված է նրանից, թե ինչպես կարձագանքի Վրաստանը՝ իհարկե իրական քաղաքական ռեժիմում, որովհետև ֆորմալ առումով Թբիլիսիի բացասական արձագանքը թերևս չի հարուցում կասկած:

Միաժամանակ, Աբխազիայի պարագայում գուցե ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սևծովյան ավազանում գտնվող Աբխազիան ունի Թուրքիայում գտնվող, տարբեր հաշվարկներով մոտ մեկ միլիոն և ավելի «սփյուռք»: Արդյո՞ք Աբխազիայի հարցում մոտեցումն այլ է, քանի որ այստեղ կա Թուրքիայի հետ քննարկումների կամ պայմանավորվածությունների դաշտ: Համենայնդեպս, օսական նախաձեռնությունը խոսում է այն մասին, որ Վրաստանը գտնվում է բավականին լուրջ «ցիկլոնային» գոտում և բարդ է ասել, թե որ ուղղությամբ կլինեն հոսանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում