Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Բաքվի բացարձակ կեղծիքն ու Երևանի հույսը՝ վարչապետի ծավալուն անդրադարձը իրավիճակին. ինչ է եղել և ինչ է սպասվում Բրյուսելում

Նախօրեին Եվրոպայի Խորհուրդը տեղեկություն է տարածել ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչչապետի և Ադրրբեջանի նախագահի հանդիպման վերաբերյալ, որն ըստ ԵԽ տարածած հաղորդագրության՝ տեղի կունենա ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Այդ հանդիպումը փաստացի կարող է դիտվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման շարունակություն, որը փաստացի առաջինն էր Շարլ Միշելի միջնորդությամբ: Իհարկե դրանից առաջ էլ տեղի ունեցավ սոչիի հանդիպումը նոյեմբերի 26-ին՝ Պուտինի հովանու ներքո: Իսկ այդ հանդիպումներից առաջ էլ տեղի ունեցավ սահմանային հայտնի լարումը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում, երբ նոյեմբերի 16-ին մարտական գործողությունները ստացան աննախադեպ ինտենսիվ բնույթ: Այդ հանգամանքը հատկանշական է այն իմաստով, որ Բրյուսելում հանդիպումից առաջ էլ փաստորեն աննախադեպ լարում է առաջանում արցախ-ադրբեջանական շփման գծում, Փարուխ գյուղի և Քարագլուխ բարձրունքի ուղղությամբ, որն այս պահին հարաբերական կայունության, սակայն շարունակվող լարված իրադրության ռեժիմում է: Եվ դա նախորդում է ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվող հանդիպմանը: Իսկ այդ հանդիպմանը Բրյուսելում նախորդել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի միջև: Հանդիպումը փաստացի Փաշինյան-Ալիևի սպասվող հանդիպման «նախերգանքն» է: Ինչպիսին է եղել այն, ինչ հարցեր են քննարկվել, դեռևս պարզ չէ:

ԱԽ քարտուղարի Բրյուսել այցի մասին հաղորդագրություն տարածվեց մարտի 29-ին, սակայն դրանում խոսք չկար այն մասին, որ Բրյուսելում սպասվում է հանդիպում Հաջիևի հետ՝ ԵՄ Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ: Ըստ տեղեկության, Արմեն Գրիգորյանը աշխատանքային այց է կատարում Բրյուսել և Լիտվա: Ինչ օրակագ և շփումներ են նախատեսված Լիտվայում, դարձյալ պարզ չէ: Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպումից հետո, և Ալիևի հետ բրյուսելյան հանդիպումից առաջ կառավարության մարտի 31-ի նիստում ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծավալուն անդրադարձ կատարելով իրավիճակին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը չի հիշատակել Բրյուսելում Գրիգորյան-Հաջիև հանդիպման հանգամանքը:

Հայաստանի վարչապետը անդրադարձել է մարտի 2-ին Հայաստանի ԱԽ նիստից հետո արված հայտարարությանը, որում նշվում էր Արցախի հանդեպ ադրբեջանական նոր ագրեսիայի և էթնիկ զտման նոր փորձի վտանգի մասին, կոչ անելով գործադրել դա զսպելու միջազգային մեխանիզմները և ազդարարելով, որ Հայաստանը կոչ է անում Բաքվին անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները թե քարոզչական, թե ռազմական առումով վկայում են Հայաստանի ԱԽ արձանագրած այդ վտանգի հիմնավորվածությունը:

Ըստ Հայաստանի վարչապետի Բաքուն միջազգային հարթակներում սկսել է Հայաստանի դեմ կեղծ քարոզչություն՝ այդ թվում Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում, որպեսզի ստանա Արցախի ու Հայաստանի հանդեպ լայնամասշտաբ ագրեսիայի լեգիտիմություն: Նիկոլ Փաշինյանը հիշատակել է հայկական ռազմական օդանավերը Ուկրաինայի դեմ պատերազմի տրամադրելու, կամ Հայաստանըւ մերձավորարևելյան վարձկանների տարանցման գոտի լինելու մասին ադրբեջանական տեղեկություններին, վերստին արձանագրելով դրանց բացարձակ կեղծ լինելը, այդ կեղծիքը հենց դիտարկելով միջազգային հանրությանը Հայաստանի դեմ տրամադրելու և այդպիսով Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիա լեգիտիմացնելու ադրբեջանական մտադրությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն կամայական է մեկնաբանում այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված է Արցախի ՊԲ լուծարման համաձայնություն: Փաշինյանը նշել է, որ այդ փաստաթղթում հստակ և հասցեական գրված է, թե ինչ հատվածներից պետք է դուրս գա հայկական զինուժը: Ըստ նրա, Արցախի ՊԲ լուծարելը նշանակում է հայաթափել Արցախը, ինչը Բաքվի մտադրությունն է: Ըստ Փաշինյանի, Փարուխի իրադարձությունները վկայեցին, որ Արցախի հայոււթյունն ունի պաշտպանության կարիք, հակառակ դեպքում նրան սպառնում է ցեղասպանոււթյուն: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Բաքուն տեսնում է, որ միջազգային հանրությունը ամմենևին չի համարում արցախյան հարցը փակված և պարբերաբար հիշատակում է արցախահայության իրավունքների իրացման մասին, այդ իսկ պատճառով փորձում է հարցը լուծել Արցախը հայաթափելով:

Նիկոլ Փաշինյանը վերստին շեշտադրել է, որ Փարուխի իրադարձությունները տեղի են ունեցել խաղաղապահների պատասխանատվության գոտում, նրանց աչքի առաջ, և կարևոր համարել հետաքննել նրանց վարքը՝ գործողությունները կամ անգործությունը: Ի դեպ, Հայաստանի վարչապետը այդ հարցը բարձրացրել էր նաև մարտի 25-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում: Հատկանշական է, որ իր ծավալուն ելույթում Նիկոլ Փաշինյանը գործնականում չի անդրադարձել Ռուսաստանի դերին, բացառությամբ հենց խաղաղապահների պատասխանատվությունը շեշտադրելուց: Միաժամանակ, Հայաստանի վարրապետը հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցության պատրաստակամության մասին, ելույթն ավարտելով նրանով, թե հույս ունի ապրիլի 6-ին Բրյուսելի հանդիպմանը քննարկել ու համաձայնեցնել դրա հետ կապված բոլոր հարցերը: Այդ հանգամանքը թերևս առաձնահատուկ ուշադրության կարիք ունի, նկատի ունենալով այն, որ մինչ ելույթի այդ եզրափակումը, ելույթի գործնականում ամբողջ ընթացքում Հայաստանի վարչապետը ներկայացնում էր խաղաղության պայմանագրի շուրջ աշխատելու Հայաստանի մոտեցումները մերժելու Ադրբեջանի դիրքորոշումը, նաև ագրեսիվ մտադրությունները, մի պատկեր, որը կարծես թե թույլ չի տալիս տածել հույս, առնվազն բրյուսելյան հանդիպման ժամանակային տիրույթում: Հանդիպման փաստն ինքնին իհարկե կարևոր է, առնվազն որպես իրավիճակի կայունությունը ապահովելու ուղղությամբ աշխատանքի հնարավորություն, որը, պետք է հուսալ, որ կլինի արդյունավետ: Հիշենք նաև, որ ապրիլի 2-րդ կեսին նախատեսված է Հայաստանի վարչապետի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում