«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը կարծում է, որ մեր ԿԲ գործողությունները այս իրավիճակում բավականին բարձր մակարդակի են:
Ըստ տնտեսագետի՝այս ճգնաժամը մատակարարման ուղիներ խզող գործոն է համարվում ․ «Բացասական ազդեցությունը շուտով նկատելի է լինելու մեր տնտեսության վրա: Ներդրումների նվազման ռիսկեր կունենանք: Ռուսական ռուբլին մոտենում է նախկին մակարդակին․ ռիսկերը մեզ համար մեղմվում են»:
Տնտեսագետը չբացառեց, որ լոգիստիկ բարդություններ կառաջանան մեր արտահանողների համար: