Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

ՀՀ ՄԻՊ-ը Շիրակի մարզպետի հետ քննարկել է ադրբեջանական գերության մեջ գտնվող 30 շիրակցիների վերադարձի հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Գյումրի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցը մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանդիպմամբ, որի շրջանակներում քննարկումներ են տեղի ունեցել մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա իր ուրույն ավանդը կունենա հաստատության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործում։

«Պաշտպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և հյուրընկալելու համար և հույս հատնել, որ մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև համագործակցությունն արդյունավետ կլինի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, առանձնացվել են Շիրակի մարզում առկա մարդու իրավունքներին առնչվող խնդրահարույց թեմաները, ուղենշվել հնարավոր անելիքները: Քննարկման առանցքում է եղել Շիրակի մարզից ադրբեջանական գերության մեջ գտնվող թվով 30 գերեվարված անձանց հայրենադարձման հրատապությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին Ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով՝ պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- ասել է մարզպետը:

Այս համատեքստում Պատպանը նշել է. «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում Ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ այնուհետև Պաշտպան Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված Շիրակի մարզի մեր հայրենակիցների ծնողների և հարազատների հետ: Պաշտպանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ է իրականացնում հաստատությունը՝ միտված ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձմանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է գերեվարված անձանց հարազատներին հուզող հարցերին: Պայմանավորվածությունն է ձեռք բերվել կրկին հանդիպելու վերաբերյալ։

Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը և Շիրակի մարզպետը նաև շրջայց են կատարել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն», որտեղ մանրամասն ծանոթացել է կենտրոնի պայմաններին, կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին:

Նշվում է, որ այցի վերջում Պաշտպանն այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիք աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում