Wednesday, 22 05 2024
Շատ մեծ ԱԷԿ-ը պատուհաս կդառնա, եթե նախապես էլեկտրաէներգիայի արտահանման խնդիրը լուծված չլինի
16:09
Իռլանդիան և Իսպանիան Նորվեգիայի հետ միասին ճանաչում են Պաղեստին պետությունը
Շարժման լոզունգները համընկնում են ադրբեջանական և ռուսական նարատիվների հետ
15:45
Նորվեգիան Պաղեստինը ճանաչում է որպես պետություն
Մեր սերունդներին չենք ժառանգի այնպիսի քաղաքականության արդյունք, որը կտանի պատերազմի
Խաղաղության կորպուսի ծրագրի շրջանակում երկու երկրների միջև ամուր կապեր են ձևավորվել․ ԱՄՆ դեսպան
ՀՀ նախագահը աջակցություն է հայտնել ԱՄՆ խաղաղության կորպուսի ծրագրին. արդեն ունենք 37 կամավոր
15:30
Վիետնամի նոր նախագահ է դարձել Թո Լամը
Եթե քննարկումներին չմասնակցեք ու բան չանեք, ստեղ ի՞նչ գործ ունեք, մենք մեր գործն էլ կանենք՝ ձերն էլ
15:15
Այովայում հզոր պտտահողմը մի քանի զոհի և ավերածությունների պատճառ է դարձել
ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարորդներն անհիմն դուրս են եկել երթուղիներից. քաղաքապետարանը քայլը գնահատել է սաբոտաժ
Երեւանի նշանակալի ազդակը Թեհրանին
Հայտնի են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցները
Նախագծային ուսուցում. նոր մեդիայից մինչև Թումանյանի հեքիաթներ և մաթեմատիկա
Սպիտակցի Հայկոյի որդին նպատակադրվել է մի խումբ անձանց հետ գրավել կառավարության, ԱԺ-ի և ոստիկանության շենքերը
Վարչապետը հույս է հայտնել, որ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն
Գազայի վերաբնակեցումը երբեք նպատակ չի եղել. Նեթանյահու
Հարցազրույց Արամ Զ․ Սսարգսյանի հետ
14:15
Մոլդովան ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության մասին պայմանագիր է ստորագրել
Խամենեին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այս դժվարին ժամանակահատվածում այցելելու համար
Հանդիպում ունեցա Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. Փաշինյան
Սպիտակցի Հայկոյի որդին ձերբակալվել է իշխանությունը զավթելու մեղադրանքով
ՀՀ ՊԵԿ-ը կանխել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դավիթ Խաչատուրյանը ՍԴ դատավոր է ընտրվել 70 կողմ ձայներով
Լիահույս եմ, որ կհաջողենք. Ալեն Սիմոնյանը՝ տարածաշրջանում հեռահաղորդակցությունների գործարկման մասին
Գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար

Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում․ Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Հանդիպման ժամանակ քննարկվել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Շիրակի մարզպետն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հայտարարությանը, որում վերջինս փորձել էր կասկածի տակ դնել գերեվարված անձանց իրավական կարգավիճակը։ Նազելի Բաղդասարյանը վկայակոչելով միջազգային բանաձևերն ու փաստաթղթերն, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթները՝ արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ։

«Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ պատրաստակամության համար, որ այցելել եք մարզ և ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, այսօր հնարավորություն կունենանք և հանդիպելու մարզից գերեվարված մեր եղբայրների հարազատներին, և խոսելու նրանց հայրենադարձմանը միտված մեր ջանքերից։ Ցավով եմ արձանագրելու, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթներն ու այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։

Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում։ Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- նշել է Շիրակի մարզպետը։

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ խնդրի լուծման ուղղությամբ արվում է հնարավորը․ «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը

Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ, այնուհետև շրջայց են կատարել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում