Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի ղեկավարի ուշագրավ այցը Բաքու․ ի՞նչ անելիքներ ունի ոչ բարենպաստ իրավիճակում գտնվող Երևանը

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփփին ժամանել է Բաքու։ Սա նախարաի առաջին այցն է այդ երկիր։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ մեկօրյա այցի շրջանակում բրիտանացի նախարարը բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու Բաքվում։ Մասնավորապես, ծրագրված է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանին առնչվող չլուծված հարցերը և խաղաղ գործընթացի առաջընթացը։ Հավելենք, որ նախօրեին Բրիտանիայի Զինված ուժերի նախարարը Վրաստանում էր, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը   չի կարծում, թե Մեծ Բրիտանիայի  ու Ադրբեջանի համագործակցությունը կարող է վտանգ պարունակել Հայաստանի համար։ Սակայն ցանկացած դեպքում, ըստ մեր զրուցակցի, պետք է հետևել օրակարգին ու հասկանալ, թե ինչ զարգացումներ են հնարավոր․ «Հայաստանի դիրքորոշումն ու պահվածքը միջազգային հարաբերություններում այնպիսին է, որ մեր ու արևմուտքի միջև վերջին տարիների ընթացքում խորը անդունդ է ձևավորվում և դա իհարկե Հայաստանի համար ոչ բարենպաստ վիճակ է։ Վստահ եմ, որ մեր քաղաքացիները հասկանում են, որ կառավարության այս արտաքին քաղաքականությունը վնասակար է մեզ համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Ղուկասյանն ընդգծեց․ «Այո՛, Մեծ Բրիտանիան երկար տարիներ Ալիևի ռեժիմի հետ համագործակցություն ուներ և  նաև փոխկապակցված շահեր, որոնք ազդել են Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեջ՝ Հայաստանի հետ կապված դիրքորոշումների վրա։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանը երբեք չի փորձել ո՛չ Բրիտանիային, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ին համագործակցության առաջարկներ անել։ Եվ այս ողջ 30 տարիների ընթացքում, ինչ ձեռք է բերել անկախությունը՝ հետևել է Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերությունների գերակայության գաղափարին, ինչի պատճառով էլ ձևավորվել է  այսօրվա առկա իրողությունը»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի ու Ադրբեջանի՝ պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը և առհասարակ Ադրբեջանի հզորացումը մեզ համար վտանգներ է պարունակում։ Քաղաքագետը միևնույն ժամանակ շեշտում է, որ աշխատանքի լայն դաշտ ունի նաև Հայաստանը․ «Իշխանությունը ենթադրում եմ աշխատում է, նաև դեսպանատունը պետք է աշխատի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հայտարարեց որ աշխարհի հակասումը դեմոկրատիայի ու ավտոկրատիայի միջև է։ Ուստի մենք արևմուտքին պետք է ներկայացնենք Ադրբեջանի՝ ավտոկրատ ղեկավար ունենալու թեզը, որ չի արվում՝ ինչի՞ց ն բողոքում։ Հիմա դրա լավագույն առիթն է։ Ադրբեջանն ավտոկրատ ու Էթնոկրատ պետություն է։ Մենք պետք է արևմուտքին ցույց տանք իրենց մոտ դեմոկրատիայի պակասը ու Հայաստանի առավելությունը, որպես ժողովրդավարության ճամփա ընկած պետություն, որը թարախով է  ընդունվում Ռուսաստանի կողմից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ մեր արտգործնախարարությունը մեծ անելիքներ ունի։

Խոսելով  բրիտանացի նախարարի մասին, Շիրինյանը նկատեց․ «Քանի որ արևմուտքը կպել է Ռուսաստանի էներգետիկ համակարգը շարքից դուրս բերելուն,  նավթի գազի նոր աղբյուրներ որոնելու անհրաժեշտություն  կա։ Այսինքն խոսքը  գազի ու նավթի ավելացման մասին կարող է լինել։ Հայկական կողմը  մեր դեսպանատունը պետք է հանդիպում պահանջի ու ասի, որ ավելացումները չվնասեն Արցախի ու Հայաստանի անվտանգությանը։ Եթե լինելու է, անպայման անել այնպես, որ մեզ  հետ առնչություն չունենա։ Քանի որ հաղորդագրության մեջ նշվում է նաև Հայաստանին առնչվող հարցերը, ապա ըստ ամենայնի խոսք կգնա  ապաշրջափակման  մասին։ Ուստի  շատ լավ կլիներ, եթե գազի ու նավթի պաշարներն անցնեն սուվերեն Հայաստանի տարածքով, այնպես ինչպես Վրաստանով է անցնում։ Միայն վատը չտեսնենք, հուսանք մեզ համար օգտակարը կքաղենք»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում