Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արցախում կա որոշակի լարվածություն, բայց իրենց համար սովորական է դարձել:
Հարցին, թե արդյոք Արցախում հավատում են խաղաղության օրակարգին, Բալայանը արձագանքեց՝ ոչ: «Եթե խաղաղություն ենք ցանկանում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները, կամ գազամատակարարման հարցը ինչի համար է: Արդյոք այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն:Մենք ձգտում ենք խաղաղության, դրա անհրաժեշտությունը կա, բայց ադրբեջանական կողմը իր գործողություններով հակառակն է ապացուցում»,-նշեց Վահրամ Բալայանը: