Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 29-ին աշխատանքային այց կատարեց Վրաստան, որի ընթացքում հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Հայաստանի արտգործնախարարի Վրաստան այցի օրակարգը բարձրաձայնված չէ, թեև իրավիճակն աշխարհում և նաև Կովկասում այնպիսին է, որ թերևս ամեն ինչ զգալիորեն ակնառու է առանց բարձրաձայնումների էլ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ:
Մելիքյանի խոսքով՝ Թբիլիսին այս փուլում զգուշանում է Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների մասին արտահայտվել․ «Վրաստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը քայլ արել է, բայց Թբիլիսին զգուշանում է»: