Al-Arabia-ն տեղեկացնում է, որ Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել է Տրիպոլին իրենց հսկողության տակ վերադարձնելու մասին: Ըստ Քադաֆիի որդու՝ երկրում իրավիճակը «հիանալի» է, և Տրիպոլին գտնվում է իր հոր հսկողության տակ:
BBC-ն տեղեկացնում է, որ ապստամբները քաղաքում դժվարանում են պահել իրենց դիրքերը:
Մինչ այդ լիբիացի ապստամբները հայտարարել էին, որ Սեյֆ ալ-Իսլամին նրանք, իրոք, բռնել էին, սակայն Քադաֆիի որդուն հաջողվել է փախուստի դիմել:
Ըստ gazeta.ru-ի Քադաֆիի մյուս որդուն` Մուհամմեդին, ազատել են քադաֆիականները:
The Telegraph-ը գրում է այն մասին, որ բրիտանացի զինվորականներն ու հետախույզներն օգնել են Լիբիայի ապստամբներին՝ Տրիպոլիի գրավմանը նախապատրաստվելու համար:
Բրիտանական MI-6 ծառայության աշխատակիցները Բենղազիում տեղակայված Ազգային անցումային խորհրդի ղեկավարության հետ միասին են մշակել Տրիպոլին գրավելու հատուկ գործողության ծրագիրը, որն, ըստ թերթի, պատրաստ էր 10 շաբաթ առաջ:
Իսկ ահա Google Maps –ը Տրիպոլիի գլխավոր հրապարակը, որը Քադաֆիի ժամանակ «Կանաչ հրապարակ» էր կոչվում, ներկայացրել է ապստամբների անվանափոխությամբ` «Նահատակների հրապարակ»:










































