Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պատմության ընթացքում ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց։ Մեր ազգային թիմը Օսլոյում 9։0 հաշվով զիջեց Նորվեգիային։ Միչ այս, Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էր 2019 թվականի նոյեմբերին Պալերմոյում, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 9։1 հաշվով զիջելով Իտալիային։
Տեղի ունեցածը պատմական խայտառակություն է, որի համար պատասխանատու է թե հավաքականի մարզչական շտաբը, թե ՀՖՖ-ի ղեկավարությունը։