Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ո՞վ է ՊԵԿ աշխատակիցը, որից պետք է բռնագանձվի ապօրինի ծագում ունեցող գույքը

Civic.am-ը գրում է

Նախկին իշխանության օրոք տեղի ունեցած թալանի, ապօրինի գույք ձեռք բերելու մասշտաբների մասին կարելի է պատկերացում կազմել՝ որպես օրինակ վերցնելով ՊԵԿ պաշտոնյաներից մեկի՝ Վահրամ Գուրողլյանի վերաբերյալ դատարան ներկայացված հայցադիմումը, դրանում ներկայացված գույքի տեսակները։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մարտի 9-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

Երևան քաղաքում գտնվող 8 բնակարանները և Հյուսիսային պողոտայում գտնվող 6 ավտոկայանատեղիները, 4 հասարակական նշանակության տարածքները, Կոտայքի մարզում գտնվող հանգստյան գոտին և 2 հողամասերը, ինչպես նաև 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.601.422.519 ՀՀ դրամ։

Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռք բերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։

293.328.805,1 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների

748.762.865,56 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Թե ՊԵԿ աշխատակցի իր աշխատավարձից բացի՝ քանի՞ տոննա հալալ քրտինք է թափել պարոն Գուրողլյանը նման ծավալի գույք հետ գցելու համար՝ դժվար է պատկերացնել։

Իսկ թե ով է Գուրօղլյանը, ինչով է աչքի ընկել իր պաշտոնավարման ընթացքում՝ անդրադարձել էինք ամիսներ առաջ։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից ՊԵԿ նախկին պաշտոնյային պատկանող գույքերի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, ու Գուրողլյանը նախորդ տարի սեպտեմբերի 27-ին հրավիրվել է վարչություն՝ գործի նյութերին ծանոթանալու ու դիրքորոշում հայտնելու նպատակով։ Գուրողլյանի հետ միասին նման ծանուցագրեր են հասցեագրվել նաև նրա որդուն՝ Վազգեն Գուրողլյանին, ու կնոջը՝ Սոնա Գզրարյանին։

Գուրողլյանը Պետեկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության պետն էր և այդ պաշտոնը թողել է 2016-ին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Գուրողլյանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մտերիմներից էր։ 2016-ին Պետեկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցներ գաղտնի ձայնագրություն էին արել ու հրապարակել, նաև նամակի տեսքով դիմել էին Սերժ Սարգսյանին։ Դիմումը վերաբերում էր մաքսային ոլորտում Խաչատրյանի ու նրա մտերիմների կողմից կիրառվող սխեմաներին։ Հետագայում ձայնագրությունն անհետացավ համացանցից, սակայն դրա տեքստային, հակիրճ տարբերակը պահպանվում է։ Ձայնագրությունում, նշենք, ակնհայտորեն փոխված բամբ ձայնով տղամարդը խոսում էր մաքսային ծառայությունում առկա կոռուպցիոն երևույթների մասին՝ հայտնելով. «Միջին և բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատողները, անկախ իրենց մասնագիտական և մարդկային որակներից, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք, ՊԵԿ-ի և առհասարակ պետության ղեկավարների կողմից դիտվում են որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ և, ցանկալի է, անաղմուկ ազատվել»:

ՊԵԿ-ի աշխատակիցները այդ ձայնագրության մեջ պատմում էին, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, մաքսային ծառայությունում ստեղծել էր մի խումբ և համակարգում էր «մաքսայինի պապկաների» հետ կապված գործընթացները։ Սա մի մեխանիզմ էր, որով Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից ներկրվող ապրանքները մաքսազերծվել են չափազանց ցածր գնով, և ըստ ՊԵԿ աշխատակիցների դիմումի՝ գործարարներից «պապկաների» տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-6 ԱՄՆ դոլարի գումար։ Այս մեխանիզմում շոշափվում էր նաև Գուրողլյանի անունը՝ որպես Խաչատրյանների մտերիմ ու սխեմայի մասնակից։

Գուրողլյանի պաշտոնավարման ընթացքի ամենահատկանշական դրվագներից էր 2014-ին Իրանից Հայաստան փոխադրված շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումը. այդ ժամանակ նա նախաբացթողումային հսկողության վարչության պետն էր։

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ Սոնա Գզրարյանը՝ Գուրօղլյանի կինը, հանդիսանում է «Էյչ այ ուայ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ «Էյչ այ ուայ»-ը հյուրանոցային գործունեություն է ծավալում, ընկերությանն է պատկանում Երևանի կենտրոնում գտնվող «Իբիս» հյուրանոցը, որի բացումը կայացավ 2017-ին։ «Իբիս»-ը խոշոր հյուրանոցային ցանցի ներկայացուցիչ է Հայաստանում: Հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ, այն ունի 255 սենյակ։

Սոնա Գզրարյանը հյուրանոցի 20 տոկոսի բաժնետեր է դարձել 2017-ից՝ իր բաժնեմասը ձեռք բերելով կառուցապատման ոլորտի խոշոր գործարար Սամվել Մայրապետյանից։ Ներկայում հյուրանոցի բաժնեմասերի 40 տոկոսը պատկանում է Մայրապետյանին ու նրա կնոջը՝ Գոհար Քյալյանին, 10 տոկոսը՝ նրանց որդուն՝ Միքայել Մայրապետյանին, 10 տոկոսը՝ Լևոն Սուլթանյանին, որը Մայրապետյանին պատկանող Հանրային երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրենն է, ևս 20 տոկոսը՝ Երևանի բնակիչ Տուտիկ Ադամյանին։

2019-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում էր վարույթ հարուցվել Սոնա Գզրարյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար։ Հանձնաժողովի որոշումից պարզ էր դառնում, որ Գզրարյանին է պատկանել «Գռաց» ՍՊԸ-ն, որը զբաղվել է ավտոյուղերի ներկրմամբ, նաև որպես անհատ ձեռնարկատեր վերջինս զբաղվել է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ։

Վահրամ Գուրողլյանի որդին՝ Վազգեն Գուրողլյանը, 2019-ից «Քոֆֆի սթոր» ընկերության բաժնետերն է։ Ընկերությունը զբաղվում է սուրճի, սուրճի ապարատների, սրճեփերի ներմուծմամբ ու վաճառքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում