Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Այս անգամ մեր հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջեց Սերբիային։ Սա Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի 5-րդ անընդմեջ պարտությունն էր։ Արդյունքն իսկապես խայտառակ է։
7-րդ տուրից հետո վաստակած 3 միավորով Հայաստանի հավաքականը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։