Կուրսկի շրջանի Տետկինո գյուղի անցակետը գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Այս մասին հայտնում է նահանգապետ Ռոման Ստարովոյտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր՝ մարտի 29-ին, Ուկրաինայի կողմից գնդակոծվել է Տետկինո գյուղի անցակետը, կրակը լռեցվել է մեր քաջարի զինծառայողների պատասխան կրակով, կորուստներ կամ ավերածություններ չկան։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, իրավիճակն այս պահին մեր վերահսկողության տակ է: Կրակը արձակվել է Ուկրաինայի տարածքից՝ հրաձգային զինատեսակներից և նռնականետերից»,- ասել է նահանգապետը Telegram-ի իր ալիքում։